Ուղիղ եթեր
24 անշարժ գույք, 3 մեքենա, 19 մլն կանխիկ, 30 մլն եկամուտ․ Արմավիրի մարզպետի և նրա ընտանիքի ունեցվածքը
copy image url

24 անշարժ գույք, 3 մեքենա, 19 մլն կանխիկ, 30 մլն եկամուտ․ Արմավիրի մարզպետի և նրա ընտանիքի ունեցվածքը

Ներքին 2 շաբաթ առաջ - 22:00 11-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։

Այսօր ուսումնասիրել ենք Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, նրա կնոջ՝ Էմմա Մեխակյանի, ինչպես նաև վերջիններիս հետ համատեղ բնակվող անձանց՝ Օֆիկ, Մարինե և Վալենտին Մեխակյանների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Արգիշտի Մեխակյանը Արմավիրի մարզպետ է նշանակվել 2024-ի դեկտեմբերի 5-ին՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Նախքան դա՝ նա 2018-2020 թվականներին եղել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 2020-2021 թվականներին՝ Արմավիրի մարզպետի տեղակալ, իսկ 2021-2024 թվականներին զբաղեցրել է նույն մարզի Խոյ համայնքի ղեկավարի պաշտոնը։

Որպես անշարժ գույք՝ Արգիշտի Մեխակյանը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ առանձնատուն՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում, որը նա գնել է 2014 թվականի փետրվարի 7-ին։ Տարեվերջին այս առանձնատունը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2018 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2019 թվականի հունվարի 31-ին։ Մեքենան ևս տարվերջին պահպանվել է։

Մեխակյանի բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1 մլն դրամ, տարվերջին՝ 900 հազար դրամ։

2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 17 մլն 358․380 դրամ, որից 6 մլն 43․375 դրամը Խոյի համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, 9 մլն դրամը Արմսվիսբանկից, 1 մլն 270․005 դրամը՝ Ակբա բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունը, 1 մլն 45․000 դրամը՝ Նաիրի Ինշուրանս ՍՊԸ-ից ստացած ապահովագրական հատուցումները։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 627․604 դրամ։

Մարզպետն իր եկամուտներից 9 մլն դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։

Մարզպետի կինը՝ Էմմա Մեխակյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հասարակական շինություն՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում, որը գնել է 2018 թվականի նոյեմբերի 18-ին։ Տարեվերջին այս շինությունը պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2011 թվականի արտադրության HYUNDAI մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2018 թվականի սեպտեմբերի 18-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 100․122 դրամ, տարեվերջին՝ 211 հազար դրամ։ Վերջինս տարեսկզբին ունեցել է 4 մլն 500 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 4 մլն դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 199․092 դրամ, որը Վաղարշապատի Խ․ Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցից ստացած աշխատավարձն է։

Նրանց հետ համատեղ բնակվող Օֆիկ Մեխակյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 11 հողամաս, որից 4-ը միանձնյա, 7-ը՝ համատեղ սեփականությամբ, ինչպես նաև 3 առանձնատուն՝ 2-ը միանձնյա, 1-ը՝ համատեղ սեփականությամբ՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքում։ Ըստ հայտարարագրի՝ նա այս գույքի մի մասը գնել, մյուս մասը՝ ժառանգություն է ստացել 2000-2019 թվականներին։

Տարեվերջին նրա 14 միավոր անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Օֆիկ Մեխակյանը չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներն ամբողջ տարվա ընթացքում դատարկ են եղել, իսկ կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 600 հազար, տարեվերջին՝ 700 հազար դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 798․960 դրամ, որը նրա կենսաթոշակն է և Սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացած այլ եկամուտը։

Մեխակյանների ընտանիքի մյուս անդամը՝ Մարինե Մեխակյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 4 հողամաս, որոնցից 3-ը Վաղարշապատ, 1-ը՝ Խոյ համայնքում։ Վաղարշապատի հողամասը նա ձեռք է բերել 2019 թվականի մարտի 20-ին, մյուսները՝ 2000 թվականի մայիսի 23-ին։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Մարինե Մեխակյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 888․510 դրամ, տարեվերջին՝ 287,909.7 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է 500 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 1 մլն դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտներ կազմել են 4 մլն 701․136 դրամ, որից 1 մլն 668․304 դրամը Արագածի մանկապարտեզից, 409․872 դրամը՝ նույն համայնքի միջնակարգ դպրոցից ստացած աշխատավարձն է, 2 մլն 160 հազար դրամը և 462․960 դրամը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայությունից ստացած այլ եկամուտը։

Ընտանիքի մյուս անդամը՝ Վալենտին Մեխակյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 10 հողամաս, որից 3-ը միանձնյա, 7-ը՝ համատեղ սեփականությամբ, միանձնյա սեփականությամբ ավտոտնակ՝ Խոյում, բնակարան՝ Վաղարշապատում, ինչպես նաև համատեղ սեփականությամբ առանձնատուն՝ Խոյում։ Վերջինիս այս գույքը ձեռք է բերել 2000-2012 թվականներին։ Տարեվերջին դրանք նույնությամբ պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 1980 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 1980 թվականի նոյեմբերի 27-ին։ Տարեվերջին այս մեքենան ևս պահպանվել է։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 574․024,3 դրամ, տարեվերջին՝ 566․866,7 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 11 մլն դրամ, տարեվերջին՝ 13 մլն դրամ։

Հաշվետու տարում Վալենտին Մեխակյանի եկամուտները կազմել են 7 մլն 496․936 դրամ, որից 2 մլն 124․936 դրամը ՆԳՆ-ից ստացած կենսաթոշակն է, 372 հազար դրամը՝ ՊՆ-ից ստացած այլ եկամուտը։ Նա ևս 5 մլն դրամ հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ չհստակեցնելով, թե որտեղից է այս եկամուտը ստացել։

Նա իր եկամուտներից 2 մլն դրամ հատկացրել է գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերի կատարմանը։




Ամենից շատ դիտված

22:14 Այսօր 1-ը, իսկ վաղը մեզնից 1000-ավորները կգան․ ադրբեջանցու սադրիչ տեսանյութը Երևանից
18:56 Հայրը վրաերթի է ենթարկվել այն վայրում, որտեղ 1 օր առաջ վրաերթից մահացել էր իր որդին. shamshyan.com
13:47 Ադրբեջանցիները կրակում են Սյունիքում․ տեսանյութ
13:13 Ներվայիններին խնդրում եմ հեռանալ այս պատմությունից, գեշ է ցնցելու․ Լևոն Բարսեղյան
20:43 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
12:49 Սյունիքում ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
22:54 Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին չի կարողանում մուտք գործել իր վարձակալած բնակարան, իսկ տան տերը չի բարեհաճում գալ․ shamshyan.com
16:10 Սարի՛կ Մինասյան, տղա՞ ես՝ ապացուցիր, եթե չէ` ֆուֆլու ես. Գյումրիի քաղաքապետի թեկնածու
15:33 Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ «Ոսկու աշխարհ»-ից գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր․ shamshyan.com
14:00 Թուրքիան Ադրբեջանին չի դավաճանել, բայց նա իրեն թաղի լակոտի նման է պահում․ թյուրքագետ