Երևանում 27-ամյա տղան սկսել է բղավել, պառկել գետնին և բարձրացել է «Nissan»-ի վրա․ պարեկները նրան տեղափոխել են ոստիկանություն
copy image url

Երևանում 27-ամյա տղան սկսել է բղավել, պառկել գետնին և բարձրացել է «Nissan»-ի վրա․ պարեկները նրան տեղափոխել են ոստիկանություն

Ներքին 6 ժամ առաջ - 23:24 10-07-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Պուշկին-Տերյան խաչմերուկի մոտ «Սանտինո» սրճարանի դիմաց ոչ ադեկվատ վիճակում գտնվող քաղաքացի կա, ով բղավում, պարկում է գետնին, հանում է հագուստները, ինչպես նաև բարձրացել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վրա, վնասել տանիքը և բեռնախցիկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում ծառայություն կատարող ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները օգտագործելով հատուկ միջոց նշված քաղաքացուն կարողանում են ձերբակալել ու տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: