Մամուլ 10 ամիս առաջ - 09:18 18-12-2025

«Իշխան» ձկնատեսակի գինը նոյեմբերին աճել է 13.7%-ով. թվեր. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 3.8%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.3% գնաճ:

Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.8%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճներ գրանցվել են Վանաձոր եւ Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում հաճարի գինն աճել է 2.7%-ով, հացինը՝ 3.0%-ով, ալյուրինը՝ 4.8%-ով, հնդկացորենինը՝ 7.9%-ով, մակարոնեղենինը՝ 8.8%-ով, ոլոռինը՝ 9.2%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.1%, 0.2%, 2.5% 0.8% եւ 0.1%-ով:

Թռչնամսի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, տավարի, խոզի, գառան մսերի գինը՝ 4.2%, 9.9% 13.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.0%, 0.2% եւ 2.9%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մարգարինի եւ կարագի՝ 5.3% եւ 11.9%, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.6% եւ 1.1% գնաճ:

«Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 13.7%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ պահածոյացված կաթի գինն աճել է 1.1%-ով, պանրինը՝ 3.4%-ով, թարմ կաթինը՝ 5.7%-ով, կաթնաշոռինը՝ 7.2%-ով, մածունինը՝ 7.3%-ով, թթվասերինը՝ 8.6%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.9%, 0.8%, 2.0%, 2.0%, 2.3% եւ 2.8%-ով

Արեւածաղկի բուսական յուղի գինը 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ աճել է 15.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.0%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ ձվի գինն աճել է 3.0%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.7%-ով:

2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ սուրճի գինն աճել է 10.7%-ով, շոկոլադինը՝ 12.2%-ով, կակաոյինը՝ 30.0%-ով, իսկ 2025թ. հոտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.1% եւ 3.6%-ով:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 1.0% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի գները 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.3% եւ 8.5%-ով, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% եւ 0.2%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. նոյեմբերին 2024թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 7.8% գնանկում, իսկ 2025թ. հոկտեմբերի համեմատ՝ 8.6% գնաճ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie