Ներքին 1 տարի առաջ - 15:55 02-03-2025

Հեղուկ գազի գինը կտրուկ աճել է. պատճառը Լարսն է

Անցած շաբաթ հեղուկ գազի գինը 1 լիտրի համար 120 դրամ էր: Սակայն վերջին երեք օրերի ընթացքում հեղուկ գազի գինը կարծես աճել է երկրաչափական պրոգրեսիայով՝ դառնալով 1 լիտրի համար 210-220 դրամ:

Գազ ներկրողները այս կտրուկ թանկացումը պատճառաբանում են նրանով, որ եղանակային վատ պայմանների պատճառով Լարսում բազմաթիվ մեքենաներ են արգելափակված, որոնք պետք է հանրապետություն հեղուկ գազ ներկրեն, սակայն փակ ճանապարհների պատճառով ուշանում են:

Նույնիսկ եթե թանկացման պատճառն իսկապես դա է, հեղուկ գազի շուկայում գնի վայրիվերումները խիստ անտրամաբանական են և բացարձակ չեն վերահսկվում պատկան մարմինների կողմից:

Առաջիկայում եղանակի տաքացում է սպասվում, Լարսը կբացվի, ենթադրվում է՝ հեղուկ գազի շուկայում գները կկայունանան:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ