Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:45 13-03-2023

Ինչու է նվազում հեղուկ գազի գինը, և ինչքան դա կտևի

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, վերջին շրջանում հեղուկ գազը շարունակում է էժանանալ, մինչդեռ բենզինը թանկանում է։

Oragir.News-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, խոսելով հեղուկ գազի գնանկման վրա ազդող գործոններից, ասաց, որ դրանք միքանիսն են։ «Դրա վրա մի քանի գործոններ են ազդում, առաջինը՝ Ռուսաստանում հեղուկ գազի գնի փոփոխությունը է»,- ասաց Պիպոյանը։

Պիպոյանը նշեց, որ տեղական շուկայում հեղուկ գազի մրցակիցը դիզելային վառելիքն է, և դիզելային վառելիքը՝ չնայած նրան, որ վերջին երկու շաբաթում գնագոյացում է նկատվում, բայց ավելի երկարաժամկետ դիտարկմամբ սկսել է նվազել։

«Ըստ էութան, բենզինը որպես վառելիք այս վերջերս ավելի թանկ չէր, քան հեղուկ գազը, բնականաբար, առաջարկ-պահանջարկով նվազելու էր հեղուկ գազի սպառման ծավալները։ Սրան որպեսզի դարձնեն մրցունակ, պետք է կարողանային անել գնի իջեցում։ Հիմա, մի պահ պատկերացնենք, որ բենզինով մեքենան շահագործելն ավելի էժան է, քան՝ գազով, քանի՞ հոգի գազով կշահագործի, բնականաբար, շատ քչերը կամ, կարելի է ասել, ոչ մեկ։ Կշահագործեն միայն նրանք, ում մեքենան բենզինով շատ վատ է շահագործվում, կամ առհասարակ չի աշխատում»,- ասաց Պիպոյանը։

«Սա դիզելային վառելիքին էժան այլընտրանք է և եթե նրա գները նվազել են, սրա գներն էլ պետք է նվազի, որպեսզի մրցակցությունը պահի»,- ասաց Պիպոյանն։

Պիպոյանը նշեց նաև, որ հեղուկ գազ այնպես չէ, որ մենք ենք արտադրում և այս նույն խնդիրը տարբեր երկրնրում առկա է։ Հարցին, թե հեղուկ գազի նվազման այս միտումը ինչ եք կարծում դեռ երկար կպահպանվի, Պիպոյանն ասաց. «Չեմ կարող ասել, դա բարդ հարց է, չեմ սիրում նման կանխատեսումներ անել, որովհետև սրանից մի շաբաթ, 10 օր առաջ թվում էր, որ սանկցիաները շարնունակվելու են և բենզրինի գինը շարունակաբար անկում է ապրելու, փորձը ցույց տվեց, որ բենզինի գինը երկու շաբաթվա մեջ երկու անգամ թանկացավ, սկզբից 335-350, այնուհետև 350-370 հիմանկանում իրացվեց, բայց ինքը ավելի քան տաս տոկոս թանկացավ»։

Հարցին, թե հնարավոր է՝ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով պայմանավորված, բենզինի գինը նորից թանկանա, Պիպոյանն ասաց. «Այս պահին արդեն 10-11 տոկոս թանկացել է, հիմա ինչ է սպասվում, ճիշտ կլինի այդ բիզնեսի ներկայացուցիչները ասեն, որովհետև բացի նրանից, որ այդտեղ առաջարկ-պահանջարկ կա, նաև միջազգային գների փոփոխության հարց կա։ Որովհետև եթե մեր երկրում մնա միայն մեր երկրի խաղացողների գների տատանումներին, այստեղ համ մրցակցային մարմին կա, որը կարող է միջամտել, համ կողքի բիզնեսը կարող է էժան վառելիք բերի այլ երկրից և մրցունակություն ապահովի, ինչու ոչ նաև համապատասխան տենդերը հաղթի, որը գյուղատնտեսական վառելիք պետք է հասցնի»։

Պիպոյանը նշեց, որ հեղուկ գազի գնի նվազման հետ կապված միանշանակ պնդումներ կարող են անել այն մարդիկ, ովքեր աշխարաքաղաքական պրոցեսները լավ չեն պատկերացնում։ «Այստեղ միանշանակ պռագմոզ անելը ճիշտ չէ, քանի որ այս կամ այն տնտեսական պրոցեսը շատ ավելի պայմանավորված է, ոչ տնտեսական-քաղաքական գործոններով»,- ասաց Պիպոյանը։