Ուղիղ եթեր
Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 17-12-2025

Օրակարգ․ Արցախի նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվել էր Սամվել Բաբայանին․ Մետաքսե Հակոբյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է։

Հարցազրույցի ընթացքում Մետաքսե Հակոբյանի հետ զրուցել ենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման վերաբերյալ իշխանությունների կողմից կատարվող շահարկումների, Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում իրականացված վերջին խուզարկությունների, Հանրային հեռուստաընկերությամբ արցախցիների նկատմամբ գեներացվող ատելության, արցախցիների վերադարձի հարցը չբարձրացնելու Փաշինյանի վերջին առաջարկի, դրան Սամվել Բաբայանի առաջարկի, Արցախի կորստի մեջ նրա ունեցած մեղավորության, բանակցային փաստաթղթերի հրապարակման, իշխանությունների կողմից դրանք մանիպուլացնելու միտումների, ՔՊ-ականների ընդունած «Էթիկայի կանոնագրքի», ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Անդրադառնալով այն պնդումներին, որ Սամվել Բաբայանը Արցախում ստեղծված իրավիճակի վրա ազդելու լծակներ չի ունեցել՝ Մետաքսե Հակոբյանը նշեց, որ Արցախի նախագահի լիազորությունների մի մասը փոխանցվել էր Սամվել Բաբայանին, ինչի մասին վերջինս անձամբ է հայտարարել։

«Եթե չեմ սխալվում հուլիս ամիսն էր՝ 2020-ի, երբ նորանշանակ Անվտանգության խորհրդի քարտուղարը (Սամվել Բաբայանը-խմբ․) Ազգային ժողովում էր և ներկայացնում էր, որ Արցախի Հանրապետության նախագահը նորընտիր (Արայիկ Հարությունյանը-խմբ․) իր լիազորությունների մի մասը փոխանցել է իրեն։ Ես եմ հարց տվել, որն առ այսօր կա, կարող են նայել ում հետաքրքրում է, ի՞նչ է դա նշանակում, ինչպե՞ս կարող է Արցախի Հանրապետության նախագահը իր լիազորությունները տալ ինչ-որ մեկին նման չի, որովհետև Սահմանադրությունը հստակ կարդացել եմ՝ Սահմանադրության այդ հոդվածը, որ նախագահը նման լիազորություն չունի՝ իր լիազորությունները դնի մեկ այլ պաշտոնյայի վրա, իսկ քարտուղարը Անվտանգության խորհրդի դա խորհրդատվական մարմին է, ինքը ևս ինչ-որ բան հայտնաբերելու դեպքում՝ ենթադրենք պատժիչ, չգիտեմ ինչ գործողություններ չի կարող կատարել։ Բայց՝ ի պատասխան ինձ ստացել եմ շատ վստահ պատասխան, որ Դուք ո՛չ, սխալվում եք, ինձ է փոխանցել իր լիազորությունների մի մասը, և ես կարող եմ նույնիսկ պաշտոնյային՝ աշխատանքի ժամանակ սուրճ խմելու համար, հեռացնել աշխատանքից»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանի այն հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանն Արցախի ղեկավարների համար ուղղաթիռ է ուղարկել, սակայն նրան հրաժարվել են Հայաստան գալ, Մետաքսե Հակոբյանը դա սուտ որակեց՝ նշելով, որ նման առաջարկ չի եղել։

Մանրամասները՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին