Ուղիղ եթեր
Ներքին 9 ամիս առաջ - 12:02 17-12-2025

Քաղաքացիները կարող են այսօր էլ դիմել և անցնել կենսաթոշակի ստացման անկանխիկ եղանակին

Հայաստանում 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները վճարվելու են անկանխիկ, սակայն քաղաքացիներն այսօր էլ հնարավորություն ունեն դիմել և անցնել անկանխիկ վճարման՝ սկսելով օգտվել նաև հետվճարի ծրագրից, որը 2026 թվականի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի հրապարակած հոդվածին, թե իբր հետվճարի կարգավորման կիրառումը հետաձգվում է, ինչի պատճառով շուրջ 58 հազար թոշակառուներ, որոնք իրենց թոշակն այս պահին ստանում են կանխիկ եղանակով, 2026 թվականի հունվարից մինչև ապրիլ կորցնելու են 30 հազար դրամ գումար։

««Հրապարակը» հերթական մանիպուլյատիվ հոդվածն է հրապարակել՝ այս անգամ չխորշելով թիրախավորել անգամ մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին՝ նրանց փորձելով դնել շփոթության մեջ՝ մի քանի դրվագով ակնհայտ սուտ ու կեղծիք տարածելով։ Ամենամեծ սուտը, սակայն, վերաբերում է մեր մոտ 58 000 այն քաղաքացիներին, որոնք այսօր իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են կանխիկ եղանակով։

Ապրիլի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները և նպաստները վճարվելու են անկանխիկ, բայց մեր քաղաքացիները այսօր էլ հնարավորություն ունեն դիմել և անցնել անկանխիկ վճարման եղանակի՝ սկսելով օգտվել նաև հետվճարի ծրագրից։

Ուստի հոդվածի վերնագրում նշված պնդումը, թե «թոշակառուներին քցեցին 30 000 դրամով» ակնհայտ կեղծիք է, քանի որ մեր քաղաքացիները կարող են չսպասել ապրիլի 1-ին և այսօր էլ անցում կատարելով անկանխիկ վճարման տարբերակին՝ սկսել օգտվել սեփական կենսաթոշակը կամ նպաստը ամսական մինչև 10 000 դրամ բարձրացնելու հնարավորությունից»,- գրել է Նվեր Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
09:00 «Եվրոասֆալտը» ավելի մոտեցավ վարչապետին
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
22:54 Սեդրակ Քոչարյանին առնչվող ընկերությունների կապարակնքումները բողոքարկվել են. փաստաբան

Ձեզ գուցե հետաքրքրի