Ներքին 9 ամիս առաջ - 16:58 13-12-2025

Իրենց տեսնելուց՝ մոտենալու եմ ու ասեմ, որ իրենք ցանկալի մարդիկ չեն հանրային վայրերում․ Անահիտ Հայկազունի

Հոգեբան Անահիտ Հայկազունին գրում է․

«Երեկ մարզասրահում Հայկ Կոնջորյանին մոտենալով՝ ես վատ բառեր չեմ հնչեցրել ու չեմ հայհոյել, ինչպես նա է ասում: Մեր զրույցը մեկ րոպեից կարճ է տևել: Այդ ընթացքում ասացի, որ դեկտեմբերին մեր ընկեր՝ Դավիթի ծնունդն է, ով զոհվել է իրենց պատճառով պատերազմում: Նա նշեց, որ դա միայն իմ կարծիքն է ու ինձ հաջողություն մաղթեց: Ես, որպես պատասխան ասեցի, որ իրեն ոչ լավ օր, ոչ էլ հաջողություն չեմ մաղթում, քանի որ Արցախ են հանձնել: Ավելացրեցի, որ լավ կլինի քիչ երևա հանրային վայրերում, իր և իշխանության կատարած կործանիչ գործողությունների պատճառով ու որ շատերը իրեն հիշեցնելու են իրենց գործերի մասին: 10 րոպե անց նա արդեն մարզասրահում չէր, ինչից հետո իմացա, որ բողոք է ներկայացրել մարզասրահի ադմինիստրացիային իմ վերաբերյալ:

Չէի գրի այս մասին, եթե չտեսնեի նրա տեսանյութը, որտեղ ճշմարտացի չի խոսում: Իսկ ամենացավալին, որ տեսանյութում հպարտորեն նշում է, որ նոյեմբերի 9-ից հետո կրկին դուրս են եկել փողոց: Մեր ազգի ամենադաժան, մեծ կորուստներով լի օրերից մեկը ու իրենց «խիզախությունը» իրար կողք դնելը անթույլատրելի է ու աններելի: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ չկա հարգանք մեր ցավի նկատմամբ, կա միայն «աթոռից» պինդ բռնվել ու հուսալ, որ այդ աթոռը երբեք չի ընկնի:

Այն դժբախտությունը, ցավերը, կարուստները, որոնց մենք բախվել ենք այս իշախանության ներկայացուցիչների պատճառով, անչափելի են: Ու այո, ամեն անգամ իրենց տեսնելուց՝ մոտենալու եմ ու ասեմ, որ իրենք ցանկալի մարդիկ չեն հանրային վայրերում: Սա ուղղակի իշխանության մասին կռիվ չէ, սա մեր կյանքն է, ամեն մեկիս կյանքը, որը նրանք փչացրել են: Նրանք պարզապես հարկեր չեն ավելացրել, այլ մեզնից խլել են կյանքեր ու ապագա: Ու հիմա այդ կյանքերը ոչ մի արժեք չունեն իրենց համար»:

Ամենից շատ դիտված

15:33 Գեղարքունիքում 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել
15:02 Հունվարի 1-ից նվազագույն թոշակը կավելանա 1000 դրամով, իսկ մեկ տարվա ստաժի գումարը՝ 500 դրամով. Արսեն Թորոսյան
17:57 Շաքիի դեպքի ժամանակ 15-ամյա երեխան մի քանի անգամ դանակահարել է ադրբեջանցուն
20:15 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը ծառայում էր օկուպացված Լաչինում
21:07 Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ սյունեցի լրագրող
17:09 ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցի զինծառայողը ապօրինի հատել է ՀՀ սահմանն ու կրակել ՀՀ քաղաքացու ոտքին. ԱԱԾ
18:13 ԱԱԾ-ն տեղյակ է եղել զինված ադրբեջանցու մասին, բայց որոշել է «խուճապի չմատնել» մարդկանց. Թանդիլյան
19:17 ՀՀ–ում պայմանագրային զինծառայող է մահացել
20:11 Ապարանի Ֆիզմաթ ավագ դպրոցի դասաժամին 16-ամյա աշակերտուհուն ձեռքով և պայուսակով հարվածներ են հասցրել
14:44 Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է լինելու, թե չէ. Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի