Ներքին 1 տարի առաջ - 17:43 23-07-2025

Սեռական բռնություն վերապրած մարդիկ պետք է զգան, որ իրենք միայնակ չեն իրենց խնդիրների հաղթահարման ճանապարհին. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին բացման խոսքով է հանդես եկել «Վնասից դեպի արդարադատություն. սեռական բռնության գործերով դատական քննության բարեփոխման ուղենիշները Հայաստանում» թեմայով դատական մոնիթորինգի արդյունքների ներկայացման քննարկմանը։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:

Միջոցառումը կազմակերպվել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից։ Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյանը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, դատական համակարգի, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Քննարկման ընթացքում վերհանվել և քննարկվել են մի շարք համակարգային խնդիրներ, որոնց բախվում են սեռական բռնություն վերապրած անձինք Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգի հետ առնչվելիս։

Հատուկ ուշադրություն է դարձվել դատական գործընթացներում միջազգային չափանիշների կիրառմանը և վերապրածների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։

Իր խոսքում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ սեռական բռնություն վերապրած անձինք պետք է զգան, որ իրենք միայնակ չեն խնդիրների հաղթահարման ճանապարհին․ «Այսպիսի նախաձեռնությունները կարևոր դեր ունեն` ցույց տալու սեռական բռնություն վերապրած անձանց, որ իրենք միայնակ չեն խնդիրների հաղթահարման ճանապարհին։ Սրանք հարթակներ են, որոնք բարձրացնում են իրազեկվածությունը և խթանում համակարգային բարեփոխումները»։

Անդրադառնալով թեմայի զգայուն բնույթին՝ Անահիտ Մանասյանը շեշտել է․ «Զգայուն թեմաների մասին բարձրաձայնելը հաճախ արժանանում է ոչ միայն հանրային, այլև մասնագիտական շրջանակների կողմից թիրախավորման։ Սա մտահոգիչ ազդակ է, քանի որ վկայում է խորը համակարգային խնդիրների առկայության մասին։ Անհրաժեշտ է սեփական օրինակով ցույց տալ, որ նման հարցերը պետք է լինեն մարդու իրավունքների օրակարգային առաջնահերթություն»։

Պաշտպանը նաև կարևորել է ոլորտի դերակատարումը մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր համակարգի զարգացման տեսանկյունից։ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեռական ոտնձգության, սեռական բռնության խնդրի ընկալման առումով նույնիսկ խորքային խնդիրներ կան։ Սա լրջորեն խոչընդոտում է բռնության կանխարգելման և վերապրածների աջակցման մեխանիզմների արդյունավետությունը։ Մեր երկրում մարդու իրավունքների կրթության տրամաբանությունն ու բովանդակությունը պետք է վերանայվեն, քանի որ առկա մոդելները հաճախ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին», - ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Նա հավելել է, որ խնդրի լուծման ճանապարհը միայն համատեղ, համակարգված աշխատանքն է․ «Մենք՝ որպես ինստիտուցիոնալ պաշտպանություն իրականացնող կառույց, շարունակելու ենք վեր հանել և պետական մարմինների ուշադրության կենտրոնում պահել սեռական բռնության ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերը։ Այս թեմաները ոչ միայն իրավական, այլ մարդկային ճակատագրերի վրա ազդող խնդիրներ են, որոնց լուծումը պետք է իրականացնել բարձր պրոֆեսիոնալիզմի և էթիկական ստանդարտների համադրմամբ»։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի
15:00 Ծորակից թունավորված ջուր է գալիս, իսկ միլիոններ ստացող կառույցները հայտարարում են, որ պատասխանատու չեն
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ