Ուղիղ եթեր
Ներքին 42 րոպե առաջ - 21:40 31-10-2026

Փաշինյանն ընդունել է IN Groupe-ի և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի ներկայացուցիչներին

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է IN Groupe ընկերության խորհրդի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Յան Հագեին, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, «ՀայՓաս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, IN Groupe ընկերության միջազգային բիզնեսի զարգացման ղեկավար Իզբել Լոզոյին և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը կարևորել է պետություն–մասնավոր գործընկերությամբ Հայաստանում նոր սերնդի կենսաչափական համակարգի ներդրումը և նշել, որ այն մեր երկրի համար ունի առանցքային կարևոր նշանակություն։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ արդիական կենսաչափական համակարգի ներդրման բարեփոխումը կարևոր նշանակություն ունի ինչպես քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, որակյալ փաստաթղթերի տրամադրման, այնպես էլ ԵՄ–ի հետ վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում։

Միաժամանակ, երկրի ղեկավարը ողջունել է IN Groupe ընկերության և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»–ի ներգրավվածությունն այդ ծրագրում։

Վարչապետը շեշտել է կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգի ներդրման ծրագրի ռազմավարական նշանակությունը, միջազգային փորձի և մասնավոր հատվածի մասնագիտական կարողությունների ներգրավումը պետական նշանակության ծրագրում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղությամբ հետագա համագործակցությանը, ինչպես նաև հուսալի նույնականացման համակարգի և սահմանային վերահսկողության ժամանակակից լուծումների ներդրմանը վերաբերող հարցեր։

IN groupe ընկերության խորհրդի անդամներին և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերություններից բաղկացած կոնսորցիումը Հայաստանում ներդրել է «Հայփաս» ընկերությունը, որն էլ պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով ներդնում է նոր սերնդի կենսաչափական համակարգ Հայաստանում»:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
13:12 Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
08:49 Էդգար Ղազարյանը բացատրել է, թե ինչու ԱԺ «ճակատամարտին» չմասնակցեց․ «Հրապարակ»
12:10 «Զվարթնոց»-ում ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի