Արտաքին 11 ամիս առաջ - 20:38 12-12-2025

Զելենսկին այցելել է Կուպյանսկ քաղաք, որը, ըստ ռուսական կողմի, անցել էր ՌԴ բանակի վերահսկողության տակ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել Կուպյանսկ քաղաքի մուտքի մոտից։

Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի 20-ին Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ ռուսական բանակը գրավել է Կուպյանսկ քաղաքը։

Զելենսկին իր ուղերձում շնորհավորել է Ուկրաինայի ցամաքային զորքերի օրվա առթիվ։
Նա շեշտել է, որ Կուպյանսկի հատվածում ուկրաինական զորքերի հաջողություններն ամրապնդում են Ուկրաինայի դիրքերը դիվանագիտական գործընթացում։

«Շնորհակալ եմ յուրաքանչյուր ստորաբաժանման, բոլոր նրանք, ովքեր կռվում են այստեղ, նրանց, որոնք ոչնչացնում են օկուպանտներին»,- ասել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie