Մամուլ 11 ամիս առաջ - 08:39 10-12-2025

Դավանափոխ հոգեւորականն ընկճախտի մեջ է․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Արցախցիները պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ հոգեւորական, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է: Առաջին օրերին էլ, լինելով բարձրաստիճան հոգեւորական, սուտ է խոսել իր հոտի առաջ՝ ասելով, որ կաթողիկոսը տեղյակ է եղել, որ իրենք՝ 10 հոգեւորականներով հանդիպելու են Փաշինյանին:

Իսկ երբ նրանց անունից տարածվեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հայտարարությունը, որի տակ նաեւ Վրթանես եպիսկոպոսի ստորագրությունն էր, նա մտերիմներին խոստովանել է, որ ստել է կաթողիկոսի տեղյակ լինելու մասին, որ իրեն շատ չմեղադրեն։ Սակայն պարզվում է` սուտ խոսելը նրա մոտ սովորական բան է դարձել, նախօրեին Արցախի հոգեւոր թեմի ֆեյսբուքյան էջում մի հայտարարություն տեղադրվեց, իսկ շատ չանցած պարզվեց, որ թեմի առաջնորդը կրկին ստել է` հայտարարելով, որ արցախցիները սատարում են թեմի առաջնորդին, իսկ Թեմական խորհուրդն առաջնորդի լիազորությունները դադարեցնելու որոշում չունի: Իբր թեմի առաջնորդը հանդիպել է Թեմական խորհրդի անդամների հետ եւ անձամբ նրանցից ճշտել։

Մենք տեղեկացանք, որ Թեմական խորհրդի հետ որեւէ հանդիպում չի եղել, նման հանդիպում կայանալու է այսօր: Իսկ Թեմական խորհրդի` առաջնորդին դատապարտող հայտարարությունն ընդունվել է խորհրդի 8 անդամներից 6-ի համաձայնությամբ, մյուս երկուսի հետ կապ հաստատել չի հաջողվել։ Այսօր Թեմական խորհուրդը նրանցից այս ամենի համար հաշիվ է պահանջելու:


Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie