Ավելին 4 տարի առաջ - 19:29 22-11-2021

Նշվել են ընկճախտի հիմնական պատճառները

Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC) 2019-ի Առողջապահության ազգային հարցման տվյալներնրի՝ 18 տարեկանից բարձր մեծահասակների 4,7 տոկոսը կանոնավոր կերպով ունենում է ընկճախտ՝ դեպրեսիա, ընդ որում յուրաքանչյուր 6 մեծահասակից 1-ը կյանքի ինչ-որ փուլում լինում է այդ հոգեվիճակում։ Այս մասին գրում է Eat This! Not that! պորտալը։

Դեպրեսիան ազդում է բոլորի վրա տարբեր ձևերով և նաև կարող է դրսևորվել տարբեր ձևերով: CDC-ն առաջարկում է դրա հետ կապված մի քանի ախտանիշ:

- Հաճախ կամ անընդհատ տխրության կամ անհանգստության զգացում

- Հրաժարում այնպիսի զբաղմունքներից, որոնք նախկինում հաճելի էին

- Դյուրագրգռվածության կամ անհանգստության զգացում

- քնի հետ կապված խնդիրներ

- Շատ շուտ արթնանալը կամ շատ քնելը

- Սովորականից շատ կամ քիչ ուտելy կամ ախորժակի բացակայություն

- Ցավեր, գլխացավեր կամ ստամոքսի խնդիրներ, որոնք չեն անհետանում բուժման հետ:

- Կենտրոնանալու, որոշումներ կայացնելու հետ կապված խնդիրներ

- Հոգնածության զգացում՝ նույնիսկ լավ քնելուց հետո

- Մեղքի, անարժեքության կամ անօգնականության զգացում

- Ինքնասպանության մասին մտքեր։

«Ենթադրվում է, որ մարդիկ կարող են հակված լինել դեպրեսիայի մի շարք գործոնների պատճառով, ներառյալ ուղեղի ֆունկցիայի փոփոխությունները, դեպրեսիայի ընտանեկան անամնեզը, կյանքի սթրեսային իրադարձություններ ունենալը, առողջության անբարենպաստ սոցիալական որոշիչ գործոնները, ինչպիսիք են աղքատությունը կամ այլ բժշկական խնդիրներ», - նշում է Փոլակը:

Բժիշկ Փոլակը ցույց է տալիս, որ գիտնականները դեռ պետք է բացահայտեն հիմնական պատճառը։ «Դա կարող է առաջանալ գենետիկ, կենսաբանական, բնապահպանական և հոգեբանական գործոնների համակցությամբ», - բացատրում է CDC-ն:

Չնայած կան պատճառներ, որոնք ամենատարածվածն են.

- Տարիք

- Կյանքի հիմնական իրադարձությունները

- Անձնական կոնֆլիկտներ

- -Ձեզ մերձավոր մարդու մահ

- Ձեր սեռը․ կանայք երկու անգամ ավելի հաճախ են ընկճախտով տառապում, քան տղամարդիկ

- Դեղորայքի կամ թմրամիջոցների չարաշահում

- Լուրջ հիվանդություններ։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
10:03 Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց, շնորհակալ եմ. Նիկոլ Փաշինյան