Մամուլ 9 ամիս առաջ - 09:10 09-12-2025

Արցախին նվիրված լսումներ․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության հռչակման օրը, Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել նաեւ հայաստանյան քաղաքական ուժերին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական: Օրակարգում Արցախի ինստիտուտների պահպանման, ինչպես նաեւ վերադարձի իրավունքի իրացման հարցերն են։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ «Արցախ» անունը Հայաստանում այլեւս չհնչի, սակայն ԱՀ գործիչները, ըստ էության, չեն պատրաստվում նրա օրակարգով շարժվել, անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սամվել Շահրամանյանը ձեռքերը լվաց ու այլեւս չցանկացավ իրավունքի ուժից օգտվելով՝ երկարաձգել իր պաշտոնավարումը, անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանի «կրոնն է ընդունել» նաեւ Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից