Ներքին 11 ամիս առաջ - 18:19 07-12-2025

Պետրոս Աֆարյանը քաղցկեղի դեմ է պայքարում, ընկերները խնդրում են օգնություն

Դերասան և պարուսույց Պետրոս Աֆարյանի առողջական վիճակը գնալով վատանում է․ նրան ախտորոշել են քաղցկեղ։ Շատ հայտնի մարդիկ և Պետրոսի ընկերները սոցիալական կայքերում կոչ են անում աջակցել արտիստին։ Մովսես Երեմյանը, Մարինկա Խաչատրյանը, Անահիտ Կիրակոսյանը և Սարգիս Գրիգորյանը իրենց էջերում հրապարակումներ են արել՝ նշելով, որ Պետրոսը օգնության կարիք ունի։

Մարինկա Խաչատրյանը իր սթորի բաժնում գրել էր․ «Ձեր օգնությամբ դուք նրան կվերադարձնեք այն կյանքը, որը նա այդքան սիրում է»։

Դերասանուհի Էմմա Մանուկյանը նույնպես դիմել է հանրությանը․

«Սիրելի ընկերներ, մեր բոլորի կողմից սիրված Պետրոսը այսօր ավելի քան երբևէ ունի մեր աջակցության կարիքը։ Ցավոք, նրա մոտ հայտնաբերվել է ստամոքսի քաղցկեղ։ Բուժման երկարատև և դժվարին ճանապարհ է սպասվում, և ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է մեծ դեր խաղալ»։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie