Ներքին Միտք 10 ամիս առաջ - 20:14 04-12-2025

ՀՀ ղեկավարը փաստացի պայքարում է ՀՀ պետության դեմ, և այդ պայքարում իր զենքը բարոյազրկությունն է ու տրամաբանության բացակայությունը

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

Դու կարող ես համակրել Կաթողիկոսին կամ չհամակրել, կարող ես գնալ եկեղեցի կամ չգնալ, կարող ես լինել հավատացյալ կամ չլինել, դա ընտրության, նախապատվության հարց է, բայց երբ դու ուղղակի հրաժարվում ես լինել տրամաբանող էակ, դա արդեն դատավճիռ է։

Այն, ինչ կատարվում է մեր պետության և եկեղեցու դեմ, ամենօրյա ռեժիմով անտրամաբանության շքերթ է։ Անտրամաբանական է թվում, երբ պետության ղեկավարը պայքարում է եկեղեցու դեմ, անտրամաբանական է թվում, երբ մարդիկ ձերբակալվում են կարծիք արտահայտելու համար, անտրամաբանական է թվում, երբ մարդկանց մեղադրում են «գործակալ» կամ «մանկապիղծ» լինելու մեջ, իսկ հետո կալանավորում իբր յոթ տարի առաջ ուրիշի գրպանը թմրանյութ գցելու համար։ Այս ամենը անտրամաբանական է, իսկ տրամաբանության բացակայությունը, ինչպես նաև բարոյական տարրական նորմերի բացակայությունը, հանրությանը և պետությանը քայքայող ամենաարագ ուղին է։

Ցաքուցրիվ ու չհամակարգված քայլերը շատ համակարգված են ու հստակ, պատվիրատուն պարզ է․․․

Ցավալի է, բայց այսօր ՀՀ ղեկավարը փաստացի պայքարում է ՀՀ պետության դեմ, և այդ պայքարում իր զենքը բարոյազրկությունն է ու տրամաբանության բացակայությունը։ Դրան հակադրվելու հարցում մեր ձեռքի տակ եղած միջոցն էլ մնալ տրամաբանող էակ և հավատարիմ մնալ բարոյական պարզ նորմերին։ Ինքը հանրությունից և հանրային կարծիքից շատ ավելի է կախված, քան հանրությունը դա գիտակցում է։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան