Չինաստանը և Ռուսաստանը դեկտեմբերի սկզբին Ռուսաստանի տարածքում համատեղ հակահրթիռային զորավարժությունների երրորդ փուլն են անցկացրել: Այս մասին հայտնում է Ազատությունը:
Այս մասին հայտնել Է Չինաստանի պաշտպանության նախարարությունը:
Նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն ուղղված չեն եղել որևէ երրորդ կողմի դեմ և չեն իրականացվել միջազգային որևէ ընթացիկ իրավիճակի պատճառով:
Անցած ամիս երկու երկրները հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության շուրջ բանակցություններ են անցկացրել, իսկ օգոստոսին Ճապոնական ծովում՝ հրետանային ու հակասուզանավային վարժանքներ: