Արտաքին 6 ամիս առաջ - 23:47 04-12-2025

Ադրբեջանցի ընդդիմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Գյուլթեքին Հաջըբեյլին ձերբակալվել է Թուրքիայում։ Նա սեպտեմբերի 25-ին մեկնել էր Ստամբուլ՝ տեսնելու այնտեղ սովորող իր որդուն։

Նշենք, որ նա հայտնի է Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի դեմ իր ընդդիմադիր հայացքներով ու նրան մեղադրում են Ադրբեջանում «հեղաշրջման փորձին աջակցելու» մեջ։

Նրա դեմ կիրառվում է 82-րդ հոդվածի, որն էլ օգտագործվում է «ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող օտարերկրացիների» պարագայում։ Հաջըբեյլին փաստաբանի միջոցով հայտարարություն է տարածել և դիմել Թուրքիայի իշխանություններին:

Նա նշել է, որ իր երեք ամսվա օրինական բնակության ժամկետը չի լրացել, այդ ընթացքում որևէ խախտում թույլ չի տվել ու հավելել, որ ինքը նաև ունի երկու տարվա բնակության թույլտվություն։

Ընդդիմադիր գործիչը նաև տեղեկացրել է, որ այս հարցի վերաբերյալ շտապ դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան, ինչպես նաև նշել է, որ հնարավորինս շուտ բողոքարկում կներկայացվի թուրքական դատարան։

«Ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին Ադրբեջանի իշխանությունների ճնշման ներքո՝ զերծ մնալ նման անօրինական որոշում կայացնելուց։ Ես 10 տարի եղել եմ խորհրդարանի անդամ, ով ներկայացնում էր Ադրբեջանը Եվրոպայի խորհրդում, և որպես ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից մեկը, միշտ եղել եմ ժողովրդավարական, խաղաղ և քաղաքացիական պայքարի կողմնակից»,- նշել է նա։

«Ադրբեջանա-թուրքական բարեկամության և եղբայրության խթանումը միշտ էլ եղել է իմ քաղաքական գործունեության առանձնահատուկ մասը, ուստի չեմ ուզում հավատալ, որ թուրքական իշխանությունները հիմա նման քայլի կդիմեն»,- շեշտել է նա։

Հաջըբեյլին առանց որևէ հիմնավորման արտաքսումն անընդունելի է համարել և հավելել, որ եթե ​​դա տեղի ունենա, դա ոչ միայն անարդար կլինի իր նկատմամբ, այլև կնշանակի, որ թուրք պաշտոնյաներն աջակցում են այսօր ադրբեջանական ընդդիմության դեմ ուղղված ճնշումներին։

Նա կոչ է արել Թուրքիայի իշխանություններին մեկ անգամ ևս մտածել նման քայլ կատարելուց առաջ։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի