Ներքին 11 ամիս առաջ - 20:37 01-12-2025

Հայաստանում Լիբանանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Դիմա Հադդադը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների ամրապնդմանը։ Նախագահն իր խոսքում շեշտել է երկու երկրների և ժողովուրդների պատմական առանձնահատուկ կապերը և ջերմությունը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Լիբանանի նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ Հայաստանի և Լիբանանի հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, մշակութային ընդհանրությունների և փոխադարձ հարգանքի վրա։ Ընդգծվել է արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ բազմակողմ ձևաչափերում, և նշվել է, որ Լիբանանը տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից է։

Քննարկվել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Կարևորվել են քաղաքական երկխոսության խթանման ուղղությամբ ջանքերի ներդրումը և գործնական կապերի ամրապնդումը։

Կողմերը նաև ընդգծել են քաղաքական և ինստիտուցիոնալ համագործակցության և առկա մեծ ներուժի իրականացման, ու միջմշակութային ու պատմական կապերի պահպանման և զարգացման կարևորությունը։
Դեսպան Դիմա Հադդադը իր հերթին հավաստիացրել է, որ կնպաստի երկկողմ կապերի ամրապնդմանը և նոր նախաձեռնությունների առաջխաղացմանը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie