Ներքին 11 ամիս առաջ - 15:55 01-12-2025

Ամերիկացիները Մարսում են ջուր փնտրում, երևանցիները՝ Լուկաշինում

Ամերիկացի գիտնականները փորձում են ջուր գտնել Մարս մոլորակի վրա, իսկ Երևան քաղաքի Լուկաշին փողոցում ջուր գտնելը բարդ առաքելություն է: Այս փողոցում ոչ ջուր կա, ոչ էլ կոյուղի: Մարդիկ ստիպված են իրենց տներում հողը փորել կոյուղին հարմարեցնելու համար, ջուրն էլ հավաքում են 10 կամ 20 լիտրանոց տարաներով:

Բնակիչները պատմում են՝ ջուր քաշելու համար մի ամբողջ թղթաբանական դժոխք պիտի անցնես. դիմում գրես, թույլատվություն վերցնես, գումար գտնես ու սպասես հաստատմանը, այս ամենը տևում է մոտ մեկ տարի:

«Ջրի նախագիծը հանեցինք, հետո իմացանք արժեքը՝ 1 մետրի համար՝ 10.000 դրամ։ Ինձ մոտ 400 մետր է, այսինքն՝ պիտի վճարեմ 4.000.000 դրամ։ Հաշվենք նաև խողովակները։ Խողովակի երկարությունը 420 մետր է։ Ու էսպես փոքր-փոքր խողովակներով պիտի ջուր քաշենք, ամեն բնակիչ առանձին: Չի թույլատրվում, որ 2 իրար կողք-կողքի ապրող բնակիչներս միանանք ու մեկ հատ, միանգամից մեծ խողովակով բերենք. Պատճառը շատ պարզ է»:

Միասին հաշվարկներից հետո գումարը կազմեց մոտ 6.000.000 դրամ, բայց այս գումարով կարելի է մեկ հարկանի տուն կառուցել:

Կառուցապատողներից մեկը պատմեց, որ քաղաքապետի ընտրություններից առաջ Տիգրան Ավինյանը եկավ, հանդիպեց բնակիչների հետ ու խոստացավ, որ հարցը կկարգավորի՝ ջուրը կլինի։ Բայց քաղաքապետի ընտրություններից արդեն 2 տարի է անցնել . ««Վեոլիա ջրին» ոչ ոք չի կարողանում վերահսկել։ Եթե այդքան գումար պիտի տանք ջրին, մնացած գումարով չկարողանանք շինարարությունն ավարտել, ավելի լավ է չսկսենք»:

Սա էլ ամենը չէ։ Եթե մարդիկ փորձում են ջուրը քաշել առանց թղթերի, ապա շատ խիստ պատժվում են՝ տուգանվելով մոտ 500.000 դրամի չափով, իսկ հետո ապամոնտաժվում են անցկացված ջրագիծը:

Լուկաշին փողոցի որոշ բնակիչներ հույսը կտրել են Ավինյանից։ Նրանք ասում են, թե ավելի շուտ Մարսից մի փոս ջուր կուղարկեն իրենց, քան Ավինյանը կհիշի տված խուստումը:



Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie