Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:44 10-05-2025

ՔՊ-ն Գյումրիում իր պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է․ Նարեկ Միրզոյան

Գյումրու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրության համաձայն, արդեն դադարեցվել են։ Ավագանու անդամի մանդատը փոխանցվել է Նարեկ Միրզոյանին։

Նարեկ Միրզոյանի խոսքով՝ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը դաշինքից դուրս գալու դիմում էր ներկայացրել, հետո ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ էլեկտրոնային տարբերակով մեկ այլ դիմում էր ներկայացրել՝ ասելով, որ ցանկություն ունի մանդատը պահել, բայց դուրս գալ «Մեր քաղաքը» դաշինքից։

«Օրենքով սահմանված ժամկետներն ավարտված էին, այսինքն՝ համապատասխան արձանագրությունը կազմվել էր, և օրենքն այլևս թույլ չէր տալիս այն հետ վերցնել, ուստի հանձնաժողովը պարտավոր էր մանդատը փոխանցել ընտրական ցուցակի հաջորդ համարին։ Մարտուն Գրիգորյանի և մեր ավագանու հետևողական քայլերի արդյունքում հասանք նրան, որ հանձնաժողովը համապատասխան արձանագրություն կազմի ու մանդատը փոխանցի»,- 168.am-ի հետ զրույցում տեղի ունեցած գործընթացը մանրամասնել է Նարեկ Միրզոյանը։

Նրա փոխանցմամբ՝ Գյումրիում նախընտրական իրավիճակը կարծես թե հանդարտվել է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերնախավը պետք է հաշվի նստի մարտի 30-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքների հետ, որտեղ պարտություն է կրել։

«Բնականաբար, ՔՊ-ն Գյումրիում իր պարտությունը չի մարսում, չի ընդունում, որ իշխանազավթման փորձերից հետո Գյումրիում իշխանություն չունեն։ Փորձում է ցանկացած եղանակով ու միջոցներով շարունակել այն քայլերը, որոնց արդյունքում, կարծում են՝ կհասնեն բաղձալի նպատակին, այսինքն՝ իշխանություն կստանան Գյումրի քաղաքում։ Սա բոլորի համար էլ պարզ է։

Գյումրեցին իր ասելիքն ասել է ու քաղաքում բացառել է ՔՊ-ի կառավարումը։ Ծանոթ լինելով նախկինում ՔՊ-ի գործելաոճին՝ մեր բնակիչը բացասական վերաբերմունք ունի իշխանազավթման ցանկացած փորձի»,- հավելել է Նարեկ Միրզոյանը։

Նա նաև շեշտել է, որ ՔՊ-ն փորձում է որոշակի լարվածություն ստեղծել, բայց թիմերի՝ աչալուրջ լինելու դեպքում իշխանազավթման ցանկացած փորձ կբացառվի։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը