Ներքին 10 ամիս առաջ - 22:01 22-11-2025

Հեղափոխություն իրականացրած իշխանությունը չի կարողանում ժողովուրդ հավաքել և ելույթ ունենալ. Մարուքյան

Նիկոլ Փաշինյանը հերթական նոր ձևաչափն է հնարել, որպեսզի կարողանա ելույթ ունենալ հազարավոր մարդկանց առաջ։ Այս մասին գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Ձևաչափը անվանվել է «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համագումար», և այն, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 8 հազար մասնակից է ընդգրկել՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ։

Իր էությամբ սա ներկա-բացակայով հավաքված բյուջետային աշխատողների ու քաղհասարակության որոշ ներկայացուցիչների ժողով է…

Միջոցառումը փակ է եղել մամուլի ներկայացուցիչների համար, որպեսզի տեղեկությունը հասարակությանը մատուցվի իշխանությանը հարմար ձևով և չափաբաժիններով։

Եվս մեկ կարևոր արձանագրում․ հեղափոխություն իրականացրած իշխանությունն այսօր այլևս չի կարողանում ժողովուրդ հավաքել և ելույթ ունենալ։ Իսկ քանի որ առանց հանդիսատեսի ելույթ ունենալը առնվազն տարօրինակ կնայվեր՝ մասայական տեսարանը ապահովելու համար հավաքել են պետաշխատողներին և քաղհասարակության ներկայացուցիչներին։

Կծկտուր լուրեր են հասնում, որ համագումարի ընթացքում խոսվել է նոր Սահմանադրություն ընդունելու մասին։ Սակայն մինչ այդ Փաշինյանը դեռ պետք է կարողանա վերարտադրվել, իսկ մենք պարտավոր են թույլ չտալ դա։

Բազմիցս նշել եմ, որ Ադրբեջանի պահանջով նոր Սահմանադրության ընդունումը միտված է ՀՀ Սահմանադրությունից նախաբանը հեռացնելուն, ինչը, բացի նվաստացուցիչ լինելուց, նաև հղի է մեր պետականության համար վտանգավոր հետևանքներով»,– գրել է նա։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
22:20 Պետք է հասկանալ, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի․ Զախարովա
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին