Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 19:54 02-04-2026

Թրամփը ինչո՞ւ չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

«Շատերին է հետաքրքրում հարցը, թե ԱՄՆ-ի նախագահ Թրամփը ինչո՞ւ չի կարողանում Հորմուզի նեղուցի բացման հարցում հավաքել կոալիցիա նույնիսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցների վերաբերյալ սուր հայտարարություններով։

Բնականաբար, առաջին հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում ցանկացած ռազմական գործողության խիստ ռիսկային լինելն է։ Չնայած, թե՛ ԱՄՆ-ը և թե՛, դիցուք, Մեծ Բրիտանիան ունեն հզոր նավատորմ, սակայն մի քանի տասնյակ կիլոմետր լայնությամբ ջրային տարածք ցանկացած խոշոր ռազմանավի մուտքը հավասար է, պատկերավոր ասած փիղը, նեղ նրբանցք մտցնելուն, այն էլ այն դեպքում, որ նրբանցքի շինությունների պատերից վստահաբար կրակ է թափվելու։

Երկրորդ պատճառը հետպատերազմական հնարավոր այն սցենարի իրատեսականության բարձր աստիճանն է, ըստ որի՝ Իրանը կարող է պահպանել Հորմուզի նեղուցի փաստացի կառավարումը, ուստի նեղուցի կարիքն ունեցող ոչ մի երկիր չի ցանկանում փչացնել հարաբերությունները Թեհրանի հետ։

Երկրորդ պատճառը իրանական շատ ճկուն մոտեցումն է, որը որոշակի վճարի դիմաց թույլատրում է Իրանի կողմից թշնամական չդիտարկվող երկրների՝ դիցուք, Ճապոնիայի համար նախատեսված բեռների անցումը նեղուցով՝ այդպիսով ճեղքելով հնարավոր հակաիրանական կոալիցիան»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա