Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 21:17 20-11-2025

Գյուղում շատ քչերն են լավաշ թխում, հիմա կյանքը ավելի է հեշտացել. Փանիկի հացի թանգարանի աշխատակից

Շիրակի մարզի Փանիկ գյուղ մտնելուն պես ուշադրությունդ գրավում են Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին և եկեղեցու հարևանությամբ գտնվող հացի թանգարանը, որը կեսդարյա պատմություն ունի։ Փանիկի հացի թանգարանը հիմնադրվել է 1967 թ-ին դպրոցում, գյուղի դպրոցի պատմության ուսուցիչ Պետրոս Նահապետյանի ջանքերով:

Հացի թանգարանում պահվում են 50 տարվա հնության հացեր։ Ոչ միայն հացեր են ցուցադրված, այլ նաև հացահատիկի տեսակներ ու ձավարեղեն, մակարոնի տեսակներ։

Թանգարանի մի հատվածում էլ ցուցադրված են երկրագործական գործիքներ, որոնցով մշակվել են արտերը, աղացներ։ Տեսարանն այնպիսին է, որ այցելուն կարող է տեղում ծանոթանալ հացի պատմությանը։

Oragir.News-ի լրագրողն է եղել հացի թանգարանում։ Թանգարանի աշխատակիցը` Աննա Ստեփանյանն ասում է. «Գյուղում շատ քչերն են լավաշ թխում, հիմա կյանքը ավելի է հեշտացել»։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին