Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:47 16-09-2023

Արայիկ Հարությունյանի կովերի կերով հաց են թխում․ արցախցի

«Ստեփանակերտում ուտելիք չկա, արդեն գյուղերից էլ բանջարեղեն չեն բերում, քանի որ բենզինը վերջացել է»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի բնակիչներից մեկը։

Նա պատմեց, որ տրամադրված հացի կտրոններն ունեն 3 օր ժամկետ, սակայն, հացի փռերին այլուր չեն տրամադրում, որ հաց թխեն, և այդ օրվա նախատեսված հացից զրկվում են։

«Տալոնի սրոկը 3 օր է, ուժե էսօր 2-րդ օրն է, եթե վաղն էլ չստանանք, տալոնը հեչ ա դառնում։ Էն ժամանակ վիշի սորտի այլուրով թխած հացը 200 դրամով էինք առնում, հիմա այ էդ գնով Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի կովերի կերն ենք հացի տեղ գնում։ Իրա կովերին մորթել ա, ծախել, դրանց կերը՝ խամբար, ցորեն, գարի, որ պետք ա տար կովերին, տալիս ա փռերին, որ հաց թխեն։ Փոքր էրեխեքը ուտում, փորացավ են կպնում»,- ասաց նա։

Հիշեցնե նք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից թշնամի Ադրբեջանը փակել է Հայաստանն Արցախին կապող կյանքի Ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, ինչի հետևանքով 120․000 մարդ մնացել է շրջափակման մեջ։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր