Ներքին 10 ամիս առաջ - 19:54 20-11-2025

Ադրբեջանցիները օկուպացված Արցախում շարունակում են ոչնչացնել հայկական կառույցները

Monument Watch-ը ահազանգում է․

Դեռևս 2021 թվականի սկզբին ադրբեջանական կողմը ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ քանդել է Այգեկ (Կուբաթլուի շրջանի Յուսիֆլի գյուղ) գյուղի մզկիթը (նկ. 1): Մզկիթի շենքը քանդել են ադրբեջանցի ճանապարհաշինարարները՝ կարծելով, որ դա վթարային գյուղական շենք է:

Քննության ընթացքում պարզվեց, որ Ադրբեջանի պատասխանատու կառույցները տեղյակ չեն եղել այդ շենքի մզկիթ և պատմամշակութային արժեք լինելու մասին, ուստի չեն հետևել շենքի ճակատագրին:

Այստեղ զարմանալի է, որ դեռևս 2001 թվականին ադրբեջանական իշխանությունները Յուսիֆլի գյուղի մզկիթը ներառել են պահպանվող հուշարձանների ցանկում, իսկ 2020 թվականին՝ այդ տարածքների օկուպացիայից հետո կազմակերպել են լրագրողների այցեր (https://www.trtrussian.com/article/5163533):

Առավել զարմանալի է, որ ադրբեջանական կողմը հողային աշխատանքներ կատարելիս չի նկատել մզկիթի մուտքի բարավորի արաբատառ արձանագրությունը (նկ. 2), իսկ շինության ներսում միհրաբ կոչվող խորշը (նկ. 3):

Մզկիթի ավերման փաստը լավ երևում է արբանյակային լուսանկարներից, ինչը փաստվել է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամը (https://www.facebook.com/share/p/1b4T3wtiJr/)։

Հարկ է նկատել, որ շփոթության և շինությունը քանդելու հիմնական պատճառը մզկիթի կառույցի տեսքն է: Պատմական Արցախի տարածքում գտնվող մզկիթները հիմնականում գյուղական մզկիթներն են: Սրանք կառուցվածքով պարզ աղոթատներ են, որոնք ունեն պարզ ճարտարապետություն, գրեթե աչքի չընկնող արտաքին տեսք:

Հատակագծում, սովորաբար, ուղղանկյուն են և միանավ: Մզկիթները չունեն իսլամական աղոթատանը բնորոշ արտաքին տեսք: Շինության մզկիթ լինելու մասին հիշեցնում է որոշ դեպքերում մուտքի բարավորի վրայի արաբատառ արձանագրությունները, իսկ ներսում՝ միհրոբ կոչվող խորշը:

Հավելենք, որ Արցախի գյուղական մզկիթները խորհրդային տարիներին գրեթե չեն ուսումնասիրվել, դրանցից շատերի մասին չկային փաստացի տվյալներ՝ լուսանկարներ, գծագրեր: Կարևոր է, որ սա փաստում են հենց ադրբեջանցի ճարտարապետները, ովքեր նաև նշում են, որ գյուղական մզկիթները հաճախ տարբերակելի չեն:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ