Արտաքին 6 ամիս առաջ - 19:55 20-11-2025

Բելգիան չեղարկել է Թուրքիային ուղղված ռազմարդյունաբերական արգելանքը

Հայտնի է դարձել. որ Բելգիան չեղարկել է Թուրքիայի դեմ սահմանված ռազմարդյունաբերական արգելանքը (էմբարգո)։

Նշենք, որ Բելգիայի կողմից էմբարգոն սահմանվել էր 2019-ին, երբ Թուրքիան Սիրիայում սկսել էր «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունը։

Բելգիայի պաշտպանության և արտաքին առևտրի նախարար Թեո Ֆրանկեն 2025-ին տեղի ունեցած 17-րդ միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի (IDEF 2025) ընթացքում հանդիպել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունի հետ։

Նա նշել է, որ մոտ 6 տարի տևած սահմանափակումների վերացման գործում որոշիչ դեր է խաղացել Եվրոպայում փոխված անվտանգային իրավիճակը։

Ermenihaber

Ամենից շատ դիտված