Միտք Ներքին 11 ամիս առաջ - 17:00 17-11-2025

Ներքին խաղաղության դուռ է բացվել, վախը կհաղթահարվի

Քաղաքական ուշագրավ նորություն չհնչեց Ալեն Սիմոնյանի՝ ArmComedy-ի «ԼուրջCast»-ի ձևաչափով զրույցի ժամանակ։ Ո՛չ անցյալի, ո՛չ ապագայի վերաբերյալ չասվեցին նոր բաներ։ 44-օրյային անդրադառնալիս, հյուրընկալվողը նշեց, որ պատերազմի սկսելու մասին նախապես չի իմացել, ինչը նշանակում է, որ ԱԱԾ-ն օտար շահեր է սպասարկել։ Ռուսաստանին անդրադառնալիս, կրկնեց, որ Մոսկվայից ինչ ասել են՝ Փաշինյանն արել է, բայց ռուսները իրենց շահերով են առաջնորդվել, առանց հաշվի առնելու, որ հայ ժողովրդին մեծ աղետ են պատճառում։

Չնայած՝ Ալեն Սիմոնյանի խոսքը քաղաքական նշանակություն գրեթե չունի, այնուամենայնիվ՝ նրա այս զրույցը կարող է բան փոխել երկրում։

Մինչ այս՝ ՔՊ-ականները ծավալուն հարցազրույցներ էին տալիս միայն սեփական ալիքներին՝ civic-ին, perfect-ին, ՀԺ-ին կամ Հ1-ին, որը նույնպես իշխանության թելադրանքի տակ է։ Ընդդիմադիրներն էլ իրենց ալիքներին են հարցազրույց տալիս, Ռուբերտ Քոչարյանը՝ TV5-ին, Սերժ Սարգսյանը՝ AntiFake-ի «Իմնեմնիմի»-ին։ Ալեն սիմոնյանի 2,5 ժամանոց հարցազրույցը ոչ կուսակցական ալիքին՝ ArmComedy-ի «ԼուրջCast»-ին, լուրջ նորություն էր։ Հարցազրուցավարներն ավելի շատ հայտնի են որպես հումորիստներ, նրանց կողմից ավելի շատ լսվել են երգիծանք, հեգնանք ու սարկազմ։ Եվ «ԼուրջCast»-ում ոչ միայն լուրջ հարցեր են հնչում նրանց կողմից։

Ընդդիմադիր տրամադրված որոշ շրջանակներ շտապեցին հանդիմանել ArmComedy-ի տղաներին։ Օրինակ՝ Բորիս Մուրազին Ֆեյսբուքի իր էջում մի հատված է հրապարակել այս պոդքաստից ու հեգնանքով գրել՝ «Տղերքը անգամ չեն թողնում, որ Ալենը կռուտիտ մտածի թքելու պահով։ Շատ հոգատար են»։ Ոմանք հիասթափվել են, որ ArmComedy-ի տղաները ԱԺ նախագահին ցեխը չգցեցին, դավաճան չասացին, սպանիչ ծաղրի չենթարկեցին և այլն։

Իհարկե՝ Ալեն Սիմոնյանը շատ կոմֆորտ հարցազրույց կարող էր տալ ՀԺ-ին, civic-ին, որտեղ իրեն կքծնեին, միայն ցանկալի հարցեր կտային, կգովեին իրեն ու Փաշինյանին, կանվանեին «ակունք իմաստության» և այլն։ Բայց նա նախընտրել էր ArmComedy-ն, իմանալով, որ տղարները կարող են անցանկալի հարցեր տալ, հեգնել, չհամաձայնել, կատակել, անլրջացնել, խոսել «դու»-ով՝ հավասարի պես և այլն։

Իրականում՝ ArmComedy-ի տղաներն ու Ալեն Սիմոնյանը լավ օրինակ են ծառայել։ Անմիջական ու մի քիչ լարված այս զրույցը չնայած՝ արժեքավոր քիչ բան տվեց հանրությանը, սակայն դուռ բացեց։ Եթե մյուս գործիչներն էլ ընդօրինակեն, ապա կարող է կոտրվել ոչ յուրային ալիքներին հյուրընկալվելու վախը։ Այս վախի հաղթահարումը կարող է նպաստել մամուլի զարգացմանը, հետևապես՝ ժողովրդավարական առաջընթացին։ Մանր ու մեծ պաշտոնյաներն ու նրանց հետամնաց համակիրները էլ չեն վախենա լրագրողներից։ Այս վախը հաթահարելու արդյունքում կցրվի ատելության մթնոլորտը, հուզական գնահատակաները կմղվեն երկրորդ պլան, բովանդակային բանավեճի ավանդույթ կարմատավորվի, քաղաքական մրցակիցները չեն բավարարվի միմյանց վիրավորելով, այլև կխոսեն իրենց գաղափարների մասին, կներկայացնեն ազգանպաստ ծրագրեր։ Լրագրողից վախի հաղթահարման արդյունքում կշատանան անկեղծ, ազնիվ, արդարամիտ մարդիկ, կպակասեն հանցագործությունը, կոռուպցիան։

Հաշվի առնելով, որ մեծ ընտրապայքար է սկսվել իշխանության համար, ArmComedy-ի տղաների ու Ալեն Սիմոնյանի բացած դուռը կարող է ավելի մեծ բան փոխել։ Բոլորը գիտեն, որ արտաքին ուժերը կարող են մանիպուլացնել հանրությանը միայն ատելության մթնոլորտում, երբ բոլորը բոլորին ատում են ու կասկածում։ Իսկ հանրային համերաշխության պարագայում օտար միջամտությունը գրեթե բացառվում է։ Այսինքն՝ եթե ներքին խաղաղություն հաստատվի, ապա ռուսները չեն կարող ազդել ՀՀ ընտրությունների ընթացքի ու արդյունքի վրա, ինչպես ազդել են տասնամյակներ շարունակ, չեն ձևավորվի ռուսամետ իշխանություն ու ռուսամետ ընդդիմություն։

Պարզ ասած՝ լուրջ բան կփոխվի, եթե ոչ յուրային լրատվամիջոցների, ալիքների, լրագրողների հանդեպ վախը հաղթահարվի, ներքին խաղաղություն հաստատվի ու ցրվի ատելության չար մթնոլորտը։ Ներքին խաղաղության պայմաններում ընտրողը կարող է փոխել խորհրդարանի գույները, և Հայաստանը իրապես կդառնա անկախ և ժողովրդավարական պետություն։ Իսկ եթե Փաշինյանը շարունակի ատելության խոսույթը, ապա այս լավատեսությունը ջուրը կընկնի և կապացուցվի, որ նա անկախության ու ժողովրդվարության պաշտպան չէ, ֆորպոստի վարչապետ է՝ ինչպես 2018-2022-ին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie