Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 օր առաջ - 10:00 17-11-2025

ՔՊ-ի հաղթանակի պատճառներն ու դասերը

Օրինաչա՞փ էր արդյոք ՔՊ-ի հաղթանակը Վաղարշապատի ընտրություններում։

Ընդդիմության վերջին ջաղջախիչ հաղթանակը Գյումրիում էր։ Ենթադրելի էր, որ ՔՊ-դասեր կքաղի։ Ի տարբեություն Գյումրիի, այս անգամ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական վերնախավը ուժի ցուցադրություններ չկազմակերպեցին Վաղարշապատում։ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ իր համակիրների առաջ ու բոլոր մրցակիցներին գող, ավազակ անվանեց։ Իսկ Էջմիածնում այդպիսի փորձ էլ չարվեց։

Ճիշտ է, «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը հայտնի է ու սիրված ժողովրդի կողմից, սակայն նա պարտվեց։ ԿԸՀ նախնական տվյալներով՝ ընդդիմադիր այս ուժի հավաքած մոտ 9 789 քվեները կամ մոտ 31 տոկոսը խոսում են այն մասին, որ նա շատ մոտ էր հաղթանակին։ Եթե հնարավոր լիներ մոբիլիզացնել նաև ընդդիմադիր տրամադրված մյուս ընտրազանգվածի քվեներն, ապա նա կարող էր հաղթել։

«Մայր Հայաստան» նորաստեղծ կուսակցությունը ևս լավ արդյունք է գրանցել, հավաքելով 1674 քվե կամ մոտ 5,3 տոկոս։ Տակավին անբացատրելի է, թե ինչու են մարդիկ այս կուսակցությանն ավելի համակրում, քան այլ ընդդիմադիրներին։ Նաև ասեկոսե է շրջանառվում, թե այս ուժը ռուսական աջակցություն է վայելում, և նրան ընտրողները ռուսական ազդեցության գործակալներն են։ Այսինքն՝ արտաքին միջամտությունը ընտրություններին ևս շարունակում է գործոն հանդիսանալ։

Եվ ուշագրավ է «Քաղաքացիական պայմանագրի» հավաքած մոտ 14948 ձայները կամ մոտ 47,4 տոկոս քվեն։ Ո՞վ է ՔՊ-ին ձայն տալիս։ Ինչո՞ւ է բազմաթիվ աղետալի սխալներից հետո այս ուժը կրկին քվե ստանում։ Այս պատկերը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ դասեր է քաղել Գյումրիի պարտությունից։ Այս անգամ նրանք գործել են արդյունավետ։ Բայց հարկ է առաձնացնել մի քանի աղմկահարույց դրվագ։ Մեծ աղմուկ բարձրացրեց ընտրություններից մի քանի օր առաջ հրապարակավ օգնություն բաժանալու մասին տեսանյութը, որտեղ երևում էր, թե ինչպես է դպրոցի տնօրենը օգնություն բաժանում համագյուղացիներին։ Կազմակերպվեցին նաև մեծ հյուրասիրություններ, որոնք, ըստ ականատեսների՝ ևս որոշակի ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա։

Ընտրությունների օրը ևս անակնկալները քիչ չէին։ ՆԳՆ-ն 10 ահազանգ է ստացել, ինչը լուրջ թիվ է ՏԻՄ ընտրությունների համար։ Դիտորդական առաքելությունները ևս բազմաթիվ խախտումներ են արձանագրել։ Վրդովմունք առաջացրեց ցուցակներում նոր, անծանոթ մարդկանց ի հայտ գալը։ Ոմանք կարծիք հայտնեցին, թե սա ընտրակեղծիք է։ Սակայն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հետևյալը՝ «Ընտրելու իրավունքը իրացնելու պահին է գեներացվում ընտրակեղծիքը, ընտրացուցակներում գոյություն ունեցող անճշտությունները ընտրակեղծիքների մասին չեն»։ Իհարկե՝ ցուցակների անճշտությունների թեման դեռ շատ ջուր է վերցնելու առաջիկայում, գուցե նաև հասնի դատարաններ, սակայն ակնհայտ է այն, որ ՔՊ-ն լուրջ նախապատրաստվել էր Վաղարշապատի ընտրություններին ու դասեր էր քաղել Գյումրիի պարտությունից և չի վախենում ընտրախախտումներից։

Հանության շրջանում կարծիքներ են շրջանառվում, թե Վաղարշապատում ընդդիմադիր որոշ ուժեր ավելի զուսպ էին ու զգուշավոր, կարծես՝ նպատակ չունեին հաղթելու։ Այս զգուշավորությունը ևս ողջամիտ պատճառ ունի։ Գյումրիի քաղաքապետի կալանքը, հավանաբար, էապես ազդել է ընդդիմադիր ուժերի մարտական ոգու վրա։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունը, Վարդան Ղոկասյանին կալանավորելով, կարծես՝ ուղերձ հղեց ընդդիմադիր ուժերին, որ անիմաստ է հաղթելը, քանի որ մի քանի ամիս անց կալանավորելու են ընդդիմադիր համայնքապետին։ Եվ այս քողարկված սպառնալիքի ակնարկը, հավանաբար, ազդեց Վաղարշապատում ՔՊ-ի հաղթանակի վրա, քանի որ ընդդիմադիր ուժերը ամբողջ ուժերով ու մեծ ոգևորությամբ չէին պայքարում, ինչպես Գյումրիում։

Իհարկե՝ ՔՊ-ի այս հաջողությունը ընդհանուր հիասթափություն չի առաջացրել, ինչպես փորձում են ներկայացնել իշխանության որոշ համակիրներ։ Այն նաև որևէ կերպ չի նախանշում 2026-ին ԱԺ ընտություններում ՔՊ-ի հաղթանակը։ Լավատեսները կարծում են, թե այս պարտությունից էլ ընդդիմությունը դասեր կքաղի ու ավելի արդյունավետ կպաստրաստվի գալիք ընտրություններին։ Լավատեսական քննադատությունների թիրախում հիմնականում այն է, որ ընդդիմությունը ուժեղ առաջնորդ չի առաջադրում և ժողովրդի հետ քիչ է շփվում, քիչ աշխատում։ Այսինքն՝ հույս կա, որ եթե ընդդիմադիր ուժերը ուժեղ առաջնորդ առաջ մղեն, շատ աշխատեն, պոզիտիվ ազդակներ փոխանցեն հանրությանը, ապա անպայման հաղթական արդյունք կլինի:

Կարճ ասած՝ ներկայում՝ ընդդիմադիր ուժերը հույսը դնում են միայն Նիկոլ Փաշինյանի հանդեպ հանրային դժգոհությունների վրա, որը Վաղարշապատում այնքան էլ մեծ արդյունք չտվեց։ Ընտրակեղծիքների առաջ դուռը բաց է, քանի դեռ մարդիկ օգնություն են վերցնում ընտրություներից մի քանի օր առաջ։ Տակավին փորձված չեն նաև գաղափարական զենքերը ՏԻՄ ընտրություններում։ Ուստի՝ կարելի է ասել, որ ամեն ինչ կորսված չէ, և հնարավոր է հաղթել ՔՊ-ին գալիք, այդ թվում՝ 2026-ի ԱԺ ընտրություններում, նույնիսկ՝ եթե ՔՊ-ն լուրջ ընտրակեղծիքների դիմի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
20:12 Ինձ ընտրեք, խոստանում եմ՝ 2 հատ վիլա կառնեմ, քաղաքի ամենալավ ավտոն էլ կքշեմ. քաղաքացի
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
21:44 Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսն ու «Opel»-ը․ կա վիրավոր
21:13 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 30-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
20:18 Ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Մալաթիա մոլ»-ի դիմաց բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի
20:59 Գործող վարչախումբը գաղափարապես սնանկ է, ռեսուրսով՝ հարուստ, բայց ռեպրեսիվ, հուսահատվել չկա՛, պետք է անել ավելին
20:40 Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից
20:30 Փաշինյանն Աստված չունի․ ինքը շատ փոքր ա, որ Մայր Աթոռին տիրանա․ հարցում
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ