Ներքին 9 ամիս առաջ - 23:45 15-11-2025

Երբ խոսել եմ Վաղարշապատի իրավիճակի մասին, դեռ հավատարմագրված դիտորդ չէի․ Գոհար Մելոյան

«Կոնկրետ դրվագներով անդրադառնամ․ ինչ են ասում, ասում են՝ Գոար Մելոյանը ունեցել է ելույթ, բերում են ժամկետովհղում են կատարում, որ ընդամենը խոսում եմ Վաղարշապատում իրողությունների մասին, որևէ գնահատական թեկնածուին, որևէ գնահատական չեմ տալիս ուժերին և խոսում եմ քաղաքական իշխանության՝ եկեղեցու դեմ ահարձակումներից, կոնկրետ իմ դրվագն եմ ասում։ Այստեղ առաջին կարևոր հանգամանքը այն է, որ այդ պահին, երբ ես տեսանյութում խոսել եմ, դեռևս հավատարմագրված դիտորդ չեմ եղել՝ ամենակարևոր իրողությունը, բայց անգամ եթե հավատարմագրված լինեի, էլի ամեն ինչ նորմալ էր, որովհետև երբ տեղական ընտրություններ են տեղի ունենում, իսկ այս իրավիճակում ՏԻՄ ընտրություններ են, իսկ ես չեմ հանդիսանում դրան մասնակցող որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ ու ընդհանրապես ես երբևիցե իմ ամբողջ կյանքում կուսակցության անդամ չեմ եղել, բնականաբար որևէ կերպով չունեմ աֆիմիլացիա, նույնականացում, օժանդակություն չեմ ներկայացնում, չկա այնպիսի ուժ, որին, օրինակ իմ այս պահի դրությամբ «Մեր ձևով» շարժման հետ հա համագործակցության հանգամանքն են հղում անում, «Մեր ձևով» շարժումը ևս որևէ կերպ չի մասնակցում Վաղարշապատի ընտրություններին, բնականաբար իմ դիտորդական առաքելության տեսանկյունից անկողմնակալությունն ու անաչառությունը որևէ կերպ չի վերացարկում»,- այս մասին ԿԸՀ-ում «ՀայաՔվե»-ին դիտորական հավատարմագրումից զրկելու հարցով նիստի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց «ՀայաՔվե» տեղական դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
16:34 Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի
12:46 Ռոբերտ Քոչարյանը մենախցում է՝ սրտաբանի հսկողության տակ․ փաստաբան
18:00 Ռուսական բազան դուրս հրավիրել չեն ուզում. փող են ուզում
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
15:45 Ծավ գյուղում խմելու ջրի մեջ սնդիկ է հայտնաբերվել. Սյունիքում պաշտոնյաները հեռախոսներն անջատել են
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
11:26 Սեփական պատմության ուրացումը չի կարող բերել խաղաղության. պահանջում եմ ՀՀ-ից որևէ մակարդակով արձագանք
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները

Ձեզ գուցե հետաքրքրի