Ներքին 8 ամիս առաջ - 18:21 14-11-2025

Հայաստան ներկրված ղազախական ցորենն անվտանգ է. ՍԱՏՄ

Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական ցորենն արդեն ենթարկվել է անվտանգության փորձաքննության. այն չի պարունակում որևէ վտանգավոր նյութ, ռադիացված և թունավոր չէ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ի ասուլիսում հայտարարեց ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Նա հավաստիացրեց, որ դա պարենային ցորեն է, որը կարելի է օգտագործել: Առաջիկայում կհրապարակվեն նաև դրա կարգի վերաբերյալ փորձաքննության արդյունքները:

Ըստ Տիգրան Պետրոսյանի՝ ամեն օր Վրաստանի տարածքով շուրջ 100 բեռնատարներով Հայաստան է ներկրվում նույն որակի ցորեն: ՍԱՏՄ ղեկավարը տարակուսում է, թե ինչու է հատկապես այս խմբաքանակի ցորենի կարգի շուրջ նման իրարանցում առաջացել:
Նա հորդորեց ցորենը ներկրած ընկերությունից պարզել, թե ինչ նպատակով է այն օգտագործվելու: ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանն էլ նշեց, որ հացահատիկի ծլած լինելը կապ չունի նրա կարգի հետ:

«Կոնկրետ ցորենի կարգաբանությունը որոշվում է ԳՕՍՏ-ով: Ծլած լինելը, անվտանգությունը և կարգը տարբեր բաներ են:

Չգիտեմ, թե ով է որոշել, որ անասնակեր ցորեն է ներմուծվել: Ցորենի վերահսկողության հետ կապված գործում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգ, նաև միջպետական ստանդարտ ԳՕՍՏ 9353, որն ընդունվել է 2016 թվականին: Հստակ նշված է, որ 1-4-րդ կարգի ցորենները նախատեսված են պարենային, իսկ 5-րդ կարգինը՝ ֆուրաժային օգտագործման համար: Եվրամիությունում գոյություն ունի նաև 6-րդ կարգ ու տվյալ դեպքում 5-րդ կարգը նույնպես համարվում է պարենային:

Ցավոք, 2016-ին դուրս է եկել այն դրույթը, որ 1-4-րդ կարգի ցորենը պետք է լինի պարեն, իսկ 5-րդը՝ ֆուրաժ: Այսինքն, գիտնականները գտել են, որ անհրաժեշտություն չկա կարգի հետ կապված օգտագործման կոնկրետ ոլորտ նշել: Ստացվում է, որ ցանկացած կարգի ցորեն կարելի է օգտագործել ցանկացած նպատակով: Բայց հարց է առաջանում՝ միթե՞ չկա տարբերություն ֆուրաժայինի և պարենայինի հետ կապված:

Իհարկե, կա: Դա հստակ սահմանված է 015 տեխնիկական կանոնակարգով, որը համարվում է ԵԱՏՄ-ում գործող նորմատիվ-իրավական ակտ: Տարբերությունը սահմանված է ոչ թե որակական, այլ անվտանգային ցուցանիշներով:

Գրված է, որ պարենային է համարվում այն ցորենը, որը ներկայացված անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է անվտանգության ցուցանիշի ցուցիչի պահանջին: Եթե ցանկացած կարգի ցորեն համապատասխանում է 015 տեխնիկական կանոնակարգով սահմանված պարենային ցորենին ներկայացվող անվտանգության պահանջներին, ուրեմն դա հանգիստ կարելի է օգտագործել որպես պարեն»,- նշեց նա: Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ Հայաստանում որոշ շրջանակներ քննադատում էին ՀՀ իշխանություններին՝ պնդում անելով, թե ղազախական ցորենը որպես անասնակեր է ներմուծվել։

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
13:07 Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը հոսպիտալացվել է. ի՞նչ է պատահել
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը