Արտաքին 1 տարի առաջ - 13:12 10-02-2025

Թրամփը խոստացել է 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել ներկրված պողպատի և ալյումինի համար 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պատրաստվում է փետրվարի 10-ին 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել այլ երկրների կողմից Միացյալ Նահանգներ մատակարարվող ամբողջ պողպատի և ալյումինի համար, գրում է Reuters-ը։ Այս մասին Թրամփն ասել է ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
Թրամփի խոսքով՝ այդ միջոցները գրեթե անմիջապես ուժի մեջ կմտնեն։

Նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թրամփը 25 տոկոս մաքսատուրքեր է սահմանել պողպատի և 10 տոկոս ալյումինի համար, բայց հետո անմաքս առևտրի քվոտաներ տրամադրել ԱՄՆ որոշ առևտրային գործընկերների, այդ թվում՝ Կանադային, Մեքսիկային և Բրազիլիային: ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն այդ քվոտաները տարածել է Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի և Եվրամիության վրա։ Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ ԱՄՆ-ում պողպատի խոշորագույն մատակարարներն են համարվում Կանադան, Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Կորեան և Վիետնամը: Առաջնային ալյումինի խոշորագույն մատակարարը Կանադան է, որին 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բաժին է ընկել ներմուծման ընդհանուր ծավալի 79 տոկոսը։ Միևնույն ժամանակ, Մեքսիկան ալյումինե ջարդոնի և ալյումինե համաձուլվածքների ամենամեծ մատակարարն է։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք