Արտաքին 1 ժամ առաջ - 21:27 01-11-2026

Շվեյցարիան վերականգնել է դիվանագիտական կապերը Հյուսիսային Կորեայի հետ

Շվեյցարիան վերսկսել է Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակի աշխատանքը և առաջարկել աջակցել Փհենյանի ու Սեուլի միջև երկխոսության վերականգնմանը՝ Կորեական թերակղզում լարվածության աճի ֆոնին, հաղորդում է Euronews-ը։

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը հոկտեմբերի 29–30-ը այցելել է Փհենյան։ Նա դարձել է 2003 թվականից ի վեր ԿԺԴՀ այցելած Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության առաջին ղեկավարը։ Այնուհետև նախարարը մեկնել է Սեուլ։

Շվեյցարիայի ԱԳՆ-ի տվյալներով, Փհենյանի գրասենյակը վերսկսել է աշխատանքը հոկտեմբերի 19-ին։ Այն ենթարկվում է Պեկինում Շվեյցարիայի դեսպանությանը, որը պատասխանատու է Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների համար։ Նախկին գրասենյակը զբաղվում էր մարդասիրական համագործակցությամբ և փակվել էր 2020 թվականին՝ COVID-19 համավարակի պատճառով։ Երկրների միջև քաղաքական խորհրդակցությունները դադարել էին 2019 թվականին։

Փհենյանում Կասիսը հանդիպել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ղեկավար Չհվե Սոն Հիի և իշխող Աշխատավորական կուսակցության ղեկավարության ներկայացուցչի հետ։ Կողմերը քննարկել են քաղաքական երկխոսության վերականգնման և անվտանգության հարցերը։ Կասիսը հայտարարել է, որ առաջարկել է Շվեյցարիայի աջակցությունը լարվածության նվազեցման գործում, և որ նախաձեռնությունը, ըստ երևույթին, բարեհաճ ընդունելության է արժանացել։

Սեուլում հարավկորեացի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ շվեյցարական գրասենյակը կօգնի կապեր հաստատել Փհենյանի հետ։

Այցը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան ծովի ուղղությամբ արձակել էր մոտ տասը փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։ Շվեյցարիան մասնակցում է 1953 թվականին Կորեական պատերազմին վերջ դրած զինադադարի պահպանման դիտարկմանը՝ Զինադադարի վերահսկման չեզոք պետությունների հանձնաժողովի շրջանակում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
00:02 «Էս ա վիճակը»․ Երևանի կանգառներում քաղաքացիները ժամերով սպասում են ավտոբուսներին
23:23 Ֆրանսիայում դպրոցականների բողոքի շարժումը կարող է նոր թափ ստանալ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք