Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:23 10-11-2025

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմքն է. Ավինյանի շնորհավորանքը

Այսօր Տեղական ինքնակառավարման մարմինների օրն է:

Այս մասին սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության հիմքն է։ Այնտեղ, որտեղ քաղաքացին իրական մասնակցություն ունի, նրա ձայնը լսվում է, իսկ որոշումները կայացվում են մարդկանց շահից ելնելով, պետությունը դառնում է ավելի կայուն և վստահելի։

Ուժեղ համայնքն այն է, որ գործում է ինքնուրույն։ Համայնքը պետք է ունենա որոշումներ ընդունելու ազատություն և բավարար միջոցներ՝ իր ծրագրերն իրագործելու համար։ Միայն այդ դեպքում է տեղական կառավարումը դառնում իրական ուժ։

Շնորհավորում եմ մեր բոլոր գործընկերներին ու քաղաքացիներին, ովքեր ամեն օր իրենց մասնակցությամբ ու աշխատանքով կառուցում են ուժեղ, ինքնուրույն և ապրելու համար ավելի հարմար համայնքներ»,- գրել է քաղաքապետը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie