Ներքին 5 տարի առաջ - 12:44 25-01-2021

«ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԳԱՎԱՃ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է»․ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Կրթության միջազգային օրվա առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ՄԱԿ-ի կողմից հունվարի 24-ը հռչակվել է Կրթության միջազգային օր՝ ի նշանավորումն համաշխարհային խաղաղության և կայուն զարգացման ապահովման գործում կրթության դերի:

Սա լավ առիթ է մեկ անգամ եւս ամրապնդելու մեր այն համոզումը, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձեւավորման կարեւոր նախապայմանը եւ աշխարհում սեփական տեղն ու կշիռն ունենալու հիմնասյունը։ Պետության առաջնահերթություններից է ապահովել հասարակության յուրաքանչյուր անդամի՝ կրթություն ստանալու իրավունքը, մանկավարժների համար ստեղծել պատշաճ պայմաններ՝ լիարժեք դրսևորվելու և սերունդներին գիտական ու գաղափարական վերելքների պատրաստելու, մտքի և հոգևոր զարգացման նախադրյալներ ստեղծելու ճանապարհին։ Մենք յուրաքանչյուր աշակերտի, ուսանողի, երիտասարդ գիտնականի ու արվեստագետի, մարզիկի՝ իրենց ոլորտում կայանալու և արարելու աջակիցն ենք, ապագայի նկատմամբ վստահության երաշխավորը։

Բարձրարժեք կրթությունը բարգավաճ պետության հիմքն է և պահանջում է նվիրում, քրտնաջան աշխատանք, սեր և պատասխանատվություն թե՛ տվյալ ոլորտի, թե՛ երկրի ու ժողովրդի հանդեպ։ Եվ ետպատերազմյան այս դժվարին օրերին, ավելի քան երբևէ, մեզ անհրաժեշտ է միասնաբար՝ ուսուցիչներով, դասախոսներով, գիտնականներով ու արվեստագետներով, մարզիկներով ու մարզիչներով ամրապնդել պետության հիմքերը՝ հանուն հայրենիքի կայուն ու սահուն զարգացման։

Շնորհավորում եմ Կրթության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում ուժ ու եռանդ, հավատ և հաջողություններ ուսման մեջ»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան