Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 17:24 08-11-2025

Վերջում էլ չմոռանաս էլեկտրական Չալոյին ցույց տաս. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին

Պրոդյուսեր, Գյումրու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրել է.

Թե բա՝ 50 հոգի հավաքվեք, տանեմ ձեզ մեր նոր սպառազինությունը ցույց տամ:
Հենց կարողացար 50 հոգի հավաքել (էս վերջերս բացի ներքին զորքերից, ուրիշ մարդ դժվարությամբ ես հավաքում), նախ տար իրենց Եռաբլուրը ցույց տուր...

Հետո տար Գորիս-Կապան հանձնած ճանապարհը ցույց տուր, հետո տար Սև լճի ու Ջերմուկի օկուպացված տարածքները ցույց տուր, հետո տար Կիրանցի պատը ու Տավուշից հանձնած գյուղերը ցույց տուր, հետո տար քարուքանդ եղած Ծիծեռնակաբերդը ցույց տուր, հետո տար թշնամու մոտ պահվող ռազմագերիների ու պատերազմում զոհվածների ծնողներին ցույց տուր, հետո Բայրամովի հարցազրույցը ցույց տուր ու Ալիևի մեզնից որպես ավար խլված զենքերի կոլեկցիան, հետո 15 միլիարդ դոլարի հասնող արտաքին պարտքը ցույց տուր, հետո քո հիմնած նոր 2 «ատոմակայանները» ցույց տուր, տիեզերքում անհայտ կորած «արբանյակդ», Ազատ գյուղի 15 զինվորի կյանք խլած այրված «կազառմաները», պայթած Սուրմալուն, 2-3 ամսով մեծ շուքով բացվող ու փակվող գործարանները ցույց տուր, անթիվ քաղբանտարկյալներին ու վերջում էլ չմոռանաս էլեկտրական Չալոյին ցույց տաս:

Այ հենց դրանից ամենաշատն են վախենալու թշնամիները:

Հ.Գ. Էդ 50 հոգուն չթողնես ցրվեն, հետդ պատարագի կտանես, ամոթա, մարդաքանակ է ի վերջո»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան