Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:48 03-11-2025

Ալիևին տվել են իրավունք՝ Սևանից վերցնել «Գյոյչայի» բաժին. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Կապուտակ Սևան, թե Խաղաղ Գյոյչա: Սա դիլեմա չէ, սա արդեն վերդիկտ է: Ալիևը պատահական չի շրջանառում Գյոյչա անվանումը: Նա դա անելու իրավունք է ձեռք բերել և այդ իրավունքը նրան տվել են: Նրան տվել են իրավունք՝ Սևանից վերցնել «Գյոյչայի» բաժին:

Ալիևի քաղաքական խոսույթում դեռ չեմ հանդիպել խորը պոպուլիզմ: Փոխարենը ինչի մասին խոսել է ռեալիստական դիրքերից հետո վստահ դարձել է իրականություն՝ Արցախից մինչև Զանգեզուրի միջանցք, որովհետև ունեցել է վստահություն և երևի երաշխիքներ, որ կունենա այն, ինչի մասին խոսում է:

Ձեզ ինչու է թվում, որ հիմա չունի: Ժամանակը ցույց է տվել, որ ունի և հիմա կրկին խոսում է նրանից, ինչին տիրապետելու իրավունք և հնարավորություն արդեն ունի: Ավելի ճիշտ տվել են:

Առաջիկայում, երբ լսեք, որ Փաշինյանը տարածաշրջանի ջրային ռեսուրսների օգտագործման և հետո էլ փոխօգտագործման կամ համատեղ օգտագործման դիսկուրս բացի, հիշեք այս օրը և Ալիևի հայտարարությունը, ինչի իրավունքը ստացել էր և մեկնարկն էլ տվել:

P.S. Էս մարդիկ հանուն իրենց «խախաղություն ընտրաքվեի» ունակ են նույնիսկ ադրբեջանական հարձակումը որակել որպես «հայ-ադրբեջանական համատեղ զորավարժություն» միայն, թե չտուժի «խաղաղության իրենց ընտրաքվեն»:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում