Ներքին Միտք 10 ամիս առաջ - 18:16 03-11-2025

Փաշինյանի նոր գրոհը․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Փաշինյանի նոր գրոհը․ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա շաբաթ նախատեսում է մասնակցել պատարագի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ Տեր Թադե Թախմազյանի ձեռամբ։

Վերջինս հայտնի է որպես իշխանությանը սատարող հոգևորական և երեկ Հովհաննավանք էր ժամանել Թալինի քաղաքապետի ուղեկցությամբ։

Նույն ընթացքում, Վաղարշապատի ընտրությունների ֆոնին, ձերբակալվել են Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին։

Փաստաբան Արա Զոհրաբյանի հավաստմամբ՝ մեղադրանքը կառուցված է կեղծ մատնության վրա, իսկ հրապարակված տեսանյութերը հաստատում են գործի ակնհայտ շինծու բնույթը։

Այս իրադարձությունները պատահական չեն․ դրանք արտահայտում են իշխանության նոր՝ համակարգային մոտեցումը։

Հովհաննավանքի «հոգևոր հավաքները» ցույց տվեցին, որ Փաշինյանի հակաեկեղեցական նախաձեռնությունը զուրկ է հասարակական աջակցությունից։

Եվ հենց այդ ձախողումից հետո իշխանությունը դիմում է բացահայտ ճնշումների՝ փորձելով վերահսկողություն հաստատել եկեղեցու նկատմամբ։

Իշխանության մոտիվները թափանցիկ են.

1. Եկեղեցու «գրավման» աշխարհագրության ընդլայնում․ Հովհաննավանքից հետո հերթը հասել է Թալինին։

2. Կաթողիկոսի մեկուսացում․ Վեհափառի մերձավորների նկատմամբ հարուցված գործերը բացահայտ քաղաքական են և միտված՝ հոգևոր առաջնորդի հեղինակազրկմանը։

3. Հող նախապատրաստել հաջորդ հարվածի համար․ իշխանությունը ձգտում է ձևավորել այնպիսի հանրային մթնոլորտ, որտեղ Կաթողիկոսի դեմ հնարավոր գործողությունները կներկայացվեն իբր «հասարակական պահանջ»։

Այս ամենը հարված է ոչ միայն Եկեղեցուն, այլև պետականության ինստիտուցիոնալ հիմքերին։

Երբ քաղաքական իշխանությունը ձգտում է ենթարկել Եկեղեցին, խախտվում են աահմանադրական հավասարակշռությունը և աշխարհիկ պետության հիմքերը:

Ստեղծված իրավիճակում ընդդիմության առջև կանգնած է պետականության պահպանման և ազգային ինքնության պաշտպանության կենսական խնդիր։ ։

Ընդդիմության առաքելությունը պետք է լինեն հստակ և համակարգված․

● ձևավորել միասնական ու հետևողական ռազմավարություն, որը կպաշտպանի Եկեղեցուն և ազգային ինքնության մյուս ինստիտուտները,

● կանխել իշխանության փորձը՝ «հոգևոր հեղափոխության» պատրանքների միջոցով պառակտել հասարակությանը,

● վերականգնել հանրային վստահությունը, որը կարող է դառնալ ազգային դիմադրության և քաղաքական վերածննդի հենասյունը։

Եթե Փաշինյանի նախաձեռնած հակասահմանադրական գործընթացը չկասեցվի, ապա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները կդառնան ոչ թե ժողովրդավարական ընթացակարգ, այլ՝ ավտորիտար իշխանության լեգիտիմացման ձևական արարողություն։

Քաղաքական ընտրության իմաստը կորում է այն պահին, երբ իշխանությունը վերածվում է ինքնանպատակ ու հակասահմանադրական համակարգի։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
23:38 ՀՀ-ում յուրաքանչյուր 7-8-րդ մեծահասակի մոտ ախտորոշված է սրտանոթային հիվանդություն․ Անահիտ Ավանեսյան
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
18:25 Արթիկում՝ թեժ պայքար, Ախուրյանում՝ միակ թեկնածու․ մրցակցում են գեներալ Մանվելի սանիկը, նախկին նախարարը, նախկին հանայնքապետը և գործարարը
19:36 Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցուն՝ պատճառելով մարմնական վնասվածք