Արտաքին 4 տարի առաջ - 15:38 12-01-2022

Բայդենը Կապիտոլիումի գրոհը համարում է պետական ​​հեղաշրջման փորձ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2021 թվականի հունվարին Կապիտոլիումի գրոհը համարում է պետական ​​հեղաշրջման փորձ։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 12-ին Ատլանտայում ունեցած իր ելույթում։

«Վայրագ ավազակախումբը, որին աջակցում և ոգևորում էր պարտված նախկին նախագահը (Դոնալդ Թրամփը-խմբ.), 2021 թվականի հունվարի 6-ին բռնությամբ ձգտում էր ստանալ այն, ինչ նա (Թրամփը-խմբ.) կորցրել էր ընտրություններում քվեարկության ժամանակ»,- հայտարարել է Բայդենը։

«Հենց այդ պատճառով ենք մենք այսօր հավաքվել այստեղ: Այն բանի համար, որպեսզի հանդես գանք Ամերիկայում ընդդեմ այն ուժերի, որոնք իշխանությունն ավելի բարձր են գնահատում սկզբունքներից, այն ուժերի, որոնք հեղաշրջման փորձ կատարեցին, հեղաշրջում ամերիկյան ժողովրդի օրինական արտահայտված կամքի դեմ, կասկած սերմանելով, կեղծիքի մեղադրանքներ հորինելով և փորձելով ժողովրդից գողանալ 2020 թվականի ընտրությունները»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նա ընդգծել է, որ այն ժամանակ փորձ է արվել «պարտադրել ավազակախմբի կամքը, մերժել ազատ ու արդար ընտրությունները և առաջին անգամ ամերիկյան պատմության մեջ կասեցնել իշխանության խաղաղ փոխանցումը»։

«Նրանք ձախողվեցին, բայց վստահություն չկար ոչ ժողովրդավարության հաղթանակի, ոչ էլ նրա ապագայի նկատմամբ»,- ամփոփել է Բայդենը։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie