Արտաքին 10 ամիս առաջ - 23:54 29-10-2025

Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել մեկ տարվա ընթացքում. Պուտինի հատուկ ներկայացուցիչ

Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել մեկ տարվա ընթացքում, այս մասին կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը՝ Սաուդյան Արաբիայում ներդրումային համաժողովում՝ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո, հայտնում է Reuters-ը։

«Վստահ ենք, որ մենք խաղաղության ճանապարհին ենք»,- նշել է նա։

Դմիտրիևը միաժամանակ անդրադարձել է Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի՝ որպես աշխարհի խոշորագույն տերությունների համագործակցության մասին, հաղորդում է РБК-ն։

«Այժմ մարդիկ կենտրոնացած են Ռուսաստանի շուրջ ծավալվող տարածաշրջանային հակամարտության վրա, սակայն մենք չենք ցանկանում, որ այն ավելի մեծ հակամարտության վերաճի։ Եվ դրան հասնելու համար պետք է ավելի լավ գործենք, քան նախկինում, այլ ոչ թե ավելի վատ»,- նշել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են

Ձեզ գուցե հետաքրքրի