Մամուլ 10 ամիս առաջ - 08:43 29-10-2025

Իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը, ե՛ւ Արարատը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի Կառավարության նիստում վերահաստատեց, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, քանի որ այն ստեղծվում է միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից:

Փաստորեն, դեպի Եվրոպա ձգտող հայկական իշխանությունների առջեւ խիստ պահանջներ են դրվում, անգամ սահմանվում են ժամկետներ. գրեթե 20 տարի։

«Կոնյակ» անունը հայկական շուկայից հանելու մասին իշխանությունները դեռեւս 2021-ին էին խոսում, ասում, որ Հայաստանն ու Եվրոպական Միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրեր։

Հայաստանը պետք է դադարեցներ հայկական կոնյակի համար «Կոնյակ» անվան կիրառությունը, այդ գումարով կազմակերպեր եւ մշակեր հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդեր ու խթաներ դրա օգտագործումն ու տարածումը, ինչպես նաեւ կազմակերպեր հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։

2021 թվականից ակնհայտ որեւէ փոփոխություններ չեն եղել, ինչն էլ, հնարավոր է, բարկացրել է եվրոպացիներին։

Հիշեցնենք, որ «Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։

Նույն համաձայնագրով նախատեսվում էր հրաժարվել նաեւ «Շամպայն» անվանումից։ Այս անուններից հրաժարվելու ու նոր անուններ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թվականը։

Ստացվում է, որ իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ»։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել