Ներքին 1 տարի առաջ - 17:10 23-10-2024

«Ստալին 80»․ Արցախն Ադրբեջանին տված Ստալինի անունով է հայկական ամենաթանկ կոնյակը

Հայաստանում արտադրվող ամենաթանկ կոնյակն անվանակոչվել է ի պատիվ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի, որի անմիջական միջամտությամբ 1921 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղն ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում։

«Ստալին 80» կոնյակն արտադրում է ՄԱՊ ընկերությունը։ Այն ընկերության սահմանափակ հավաքածուի ամենահնեցված կոնյակներից մեկն է։ «Ստալին 80» կոնյակը վաճառվում է բացառապես «Զվարթնոց» օդանավակայանի Դյութի ֆրի խանութներում։ Կոնյակի գինը 4 միլիոն 82 հազար դրամ է։



Թե ինչո՞ւ է հայկական արտադրողը որոշել ի պատիվ Ստալինի կոնյակ արտադրել, պարզ չէ։ Oragir.News-ն այս հարցի պատասխանը ստանալու համար փորձեց կապ հաստատել ՄԱՊ ընկերության տնօրինության հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ 1921թ-ի հուլիսի 5-ին Մոսկվայի թելադրանքով և Իոսիֆ Ստալինի անմիջական միջամտությամբ որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղն ընդգրկել Խորհրդային Ադրբեջանի կազմի մեջ։
Դրա նախորդ օրը՝ հուլիսի 4-ին, Ռուսաստանի կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հրավիրել էր լիագումար նիստ, որի ընթացքում հաստատվել էր Լեռնային Ղարաբաղը Հայկական ԽՍՀ մաս հանդիսանալու փաստը:

Հիշեցենք նաև, որ 2015-ի ապրիլին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով, Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարեց, որ 20-րդ դարի երեք մեծագույն ողբերգություններ են՝ Հայոց ցեղասպանությունը, նացիզմը և ստալինիզմը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից