Ավելին 7 ամիս առաջ - 21:25 28-10-2025

Հռոմի պապը Թուրքիայում կայցելի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

Հռոմի պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում կայցելի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում Նորին Սրբությունը կմասնակցի աղոթքի, ինչը Պապի ծրագրում ներառված է որպես քրիստոնեական համերաշխության և էկումենիկ երկխոսության խորհրդանշական քայլ։

Հռոմի պապի այցելությունը տեղի կունենա Նիկիայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի շրջանակում, որի հոբելյանը համարվում է քրիստոնեական համընդհանուր եկեղեցու պատմության առանցքային տարեթվերից մեկը։