Դեկտեմբերի տոնական օրերը Հայաստանում․ որ օրերն են ոչ աշխատանքային
Հայաստանում ոչ աշխատանքային օրերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով, որով սահմանված են նաև հանրապետությունում նշվող տոնական և հիշատակի օրերը։
Դեկտեմբեր ամսվա տոնական և հիշատակի օրերը։
Ոչ աշխատանքային օր
Դեկտեմբերի 31-ը ոչ աշխատանքային օր է։
Տոնական և հիշատակի օրեր
Դեկտեմբերի 7-ին նշվում է Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրը։ Դեկտեմբերի 9-ին նշվում է Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման միջազգային օրը։ Դեկտեմբերի 10-ին նշվում է Մարդու իրավունքների միջազգային օրը։
Դեկտեմբերի 20-ին նշվում է Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը։
Եկեղեցական տոն
Դեկտեմբերի 29-ին նշվում է Սուրբ Ծննդյան պահքի Բարեկենդանը։