Ուզում եմ կոչ անել դադարեցնել հետևյալ խոսակցությունը և հետևյալ թեզերի տարածումը, թե ինչ-որ մեկը վերցրեց ու Արցախը հանձնեց: Այս մասին Ազգային ժողովում ասել է պատգամավոր Գեղամ Նազարյանը․ «Սիրելի հայրենկիցներ, թույլ մի տվեք ձեզ խաբեն՝ ասելով, թե ինչ-որ մեկը Արցախը հանձնեց։ Արցախի հարցը լուծված է եղել 1922 թվականին, հետո՝ 1991 թվականին, երբ ՀՀ-ն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում»։
Պատգամավորի խոսքով Արցախի հարցի շուրջ ամբողջ բանակցային գործընթացը եղել է այն, թե ոնց անեն՝ աշխարհին ցույց տալու, իբր բանակցում են Արցախի ինքնորոշման կարգավիճակի շուրջ։
Նազարյանը նշում է, որ եթե Արցախը մերը լիներ, ոչ ոք չէր կարող այն վերցնել ու հանձնել։ «Եթե Սերժ Սարգսյանն իմանար, որ վերահաս պատերազմում հաջողություն ենք ունենալու, չէր ճողոպրի։ Գիտեին՝ պատերազմը անխուսափելի է, կանխելու փոխարեն փախան՝ ծուղակ լարելով անփորձ իշխանության համար»։