Արտաքին 1 տարի առաջ - 10:13 22-10-2025

Իրանը հայտնել է՝ որ դեպքում կվերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ ամերիկյան կողմը չի հրաժարվել Իսլամական Հանրապետության նկատմամբ իր չափազանցված ու անխոհեմ պահանջներից:

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թեհրանը շարունակում է ԱՄՆ-ի հետ միջնորդավորված ուղերձների փոխանակումը, ինչը, սակայն, ըստ իրանական գերատեսչության` չի կարելի անվանել բանակցություն։

«Ավելի վաղ ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցությունները (այդ թվում՝ Նյու Յորքում կայացած խորհրդակցությունները) կասեցվել էին, որովհետև ամերիկյան կողմի չափազանց մեծ պահանջների պատճառով առաջընթաց չունեին։ Մենք բանակցություններին չենք վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկացիները չեն հրաժարվել իրենց չափից դուրս անխոհեմ պահանջներից»,- ասել է Արաղչին։

Ամենից շատ դիտված

13:58 Գեղարքունիքում հարսանիքի մասնակից 2 անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները
14:20 Սիրուշոն և Լևոն Քոչարյանը Վարդուհի Վարդանյանի թոռների մկրտության կնքահայրն ու կնքամայրն են
17:55 Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Վարդուհի Վարդանյանի թոռնուհիների մկրտությունից
17:45 Հաշվի չեմ առնում Զելենսկուն. նա մշտապես իր ինչ-որ խաղերն է խաղում. Լավրով
17:07 Պռոշյանում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել․ 18-ամյա աղջիկը մահացել է
18:41 Բանակցությունների վերջին փուլում «նոր գաղափարներ» են ի հայտ եկել․ Ջարեդ Քուշներ
23:46 Ծեծկռտուք Հ1-ում․ իրար են տվել Բորիս Մուրազին ու Հարություն Մկրտչյանը
12:19 Ինչու է նոր կենսաչափական անձնագիրը դարձել լայնարձակ գովազդի ենթակա մի «ապրանք». քաղաքագետ
20:00 Մամուլի ազատությունը Հայաստանում. ներկա իրավիճակը. Գևորգ Էմին-Տերյանի գործը. Nouvelles d'Arménie