Ներքին Արտաքին 8 ամիս առաջ - 21:35 19-10-2025

Վարչապետն այցելել է Իտալիայում ՀՀ դեսպանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը դեսպան Վլադիմիր Կարապետյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ:

Վլադիմիր Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Իտալիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ:

Ավելի վաղ վարչապետն այցելել էր Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանություն։

Ձեզ գուցե հետաքրքրի