Մամուլ 1 տարի առաջ - 07:52 18-10-2025

Ծաղիկ Վարդանյանը «Բեսթ լայֆ»-ում կառավարիչ է դարձել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ «Առողջություն եւ իրավունք» ՀԿ համահիմնադիր, բժիշկ Ծաղիկ Վարդանյանին նշանակել են «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի կառավարիչ։
«Մենք ֆիրմայով վերցրել ենք կառավարումը։ Մշտադիտարկում ենք անում հիմա, որից հետո պարզ կլինի՝ կնքո՞ւմ ենք պայմանագիր, թե՞ ոչ։ Այս պահին մոնիթորինգ եմ անում, իսկ կառավարումը այս մոնիթորինգի ֆունկցիաներից մեկն է։ Ինձ ոչ մի նոր պաշտոնի չեն նշանակել, ոչ էլ խոստացել են։ Ես, այո՛, «Բեսթ լայֆ»-ում եմ լինում, մենք համագործակցում ենք, բայց ես իրենց աշխատողը չեմ։ Պոլիկլինիկայում տնօրենը մեկն է՝ Ավագյան Կարապետը։ Ես պաշտոն չեմ ուզում, ինձ պետք չի պաշտոն։ Ես իմ ֆիրման ունեմ, որի տնօրենն էլ ես եմ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Ծաղիկ Վարդանյանը։
Նկատենք, որ Ծաղիկ Վարդանյանը մինչեւ վերջերս դաժանորեն քննադատում էր առողջապահական համակարգի ղեկավարությանը, իսկ վերջերս կառուցողականության կոչեր է անում»։

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է