Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:31 16-08-2024

Նիկոլ Փաշինյան, վերընթերցեք «Թագավորն ու չարչին»․ Ծաղիկ Վարդանյանը՝ պետպատվերով բուժման մասին

«Առողջության իրավունք» ՀԿ–ի համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է օֆերտայի պայմանագրի և պետպատվերի խնդիրներին, հրավիրելով տարբեր մանր և մեծ չինովնիկներին փորձել օգտվել պետպատվերի ծառայությունից։ «Հայաստանի քաղաքացուն, այդ թվում մանր ու խոշոր չինովնիկներին, առաջարկում եմ գնալ Երևանի ցանկացած հիվանդանոց (բացառությամբ հոգեբուժական և տուբերկուլյոզային), փորձել բուժում ստանալ կամ հետազոտվել պետական պատվերով: Դուք կտեսնեք, թե ինչ անհաղորդ դեմքով ձեզ ասում են «պետ. պատվերը» վերջացել է, վճարեք՛՛՛՛՛՛», – գրել է նա։

Իրավապաշտպանը հիշեցրել է, որ Առողջապահության նախարարության առաջարկով ՀՀ կառավարությունը այսպես կոչված չսահմանափակվող բյուջեի սկզբունքով հրապարակային օֆերտայի ծրագիրը երկարացրել է մինչև այս տարվա վերջ:

«Մեզ, հասարակությանը երբ վառ գույներով, որպես նանոտեխնոլոգիա հրամցնում եք այդ իրականության հետ աղերս չունեցող ծրագիրը, հասկանում ենք՝ դիմացը ընտրություններ են և այլն, իսկ ինքներդ ձեզ ինչի՞ եք համոզում թե շատ լավ բան եք անում:

Այժմ կարճ, ձեր ծրագրի միջանկյալ արդյունքների մասին.

Վերջին տարիներին շուրջ երկու անգամ հարկատուների հաշվին ավելացվել է առողջապահության գումարները ՝ կազմելով շուրջ 170 մլրդ և.... ա՜յ քեզ հետաքրքիր արդյունք՝ տարվա ընթացքում այդ նույն հարկատուների համար պետ պատվերը ավելի շուտ է սկսել վերջանալ:
Հայտարարեցիք, որ «գումարը գնում է հիվանդի հետևից» ստացել եք մի վիճակ, որ գումարը ուր է գնում անհասկանալի է, իսկ հիվանդը ինքն է վճարում իր գրպանից:
ԲԿ-ներին ասացիք, որ անսահմանափակ է բյուջեն, արդյունքում բյուջեն ստացվեց անորոշ՝ օդից կախված:
ՀՀ կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, երբ հրավիրում եք ԲԿ-ների տնօրեններին և քննարկում օֆերտայի պայմանագրով ծրագիրի արդյունավետությունը, հասկանալի չէր, որ ուղիղ կախվածությունը ԱՆ-ից և հետագա հաշվեհարդարի տեսլականը նրանց կդարձնի խոնարh, գովերգող տնօրեններ, թե՞ պարզապես ականջահաճո բառեր էիք ուզում լսել ու ինքներդ ձեզ համոզել,որ «հրաշք» ծրագիր է:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան այս առիթով վերընթերցեք Հովհաննես Թումանյանի «Թագավորն ու չարչին»:

Հ.Գ. Որոշել էի չանդրարդառնալ , չստացվեց՝ «за державу обидно»», – գրել է Ծաղիկ Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին