Ներքին 3 տարի առաջ - 10:00 08-08-2023

Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է ԱՆ-ի պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում

Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, կից ներկայացնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը։

Հրամանի մեջ մասնավորապես ասվում է․

«Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ, ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՎԴ/0729/05/22 վճռով հրամայում եմ Ծաղիկ Վարդանյանին 2023 թվականի օգոստոսի 8-ից վերականգնել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում: Ծաղիկ Վարդանյանին վճարել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը 2022 թվականի հունվարի 12-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել էր աշխատանքից անցյալ տարի: Նրան հայտարարվել էր երկու խիստ նկատողություն, որից հետո Անահիտ Ավանեսյանը նրան աշխատանքից ազատել է։ Վարդանյանը դիմել էր դատարան, վիճարկելով Անահիտ Ավանեսյանի որոշման օրինականությունը։ Դատարանը որոշում է կայացրել վերջինիս իր պաշտոնում վերականգնելու և վնասը փոխհատուցելու մասով։

Այդ պաշտոնը Ծաղիկ Վարդանյանը զբաղեցնում էր 2017 թվականից, իսկ մինչ այդ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է